Այս ինչ օրն ընկավ մեր հրապարակը (Լուսանկարներ)
Հայաստանի սիրտը, կենտրոնը Երեւանի Հանրապետության հրապարակն է: հանճարներից մեկը մի առիթով ասել է՝ ցույց տվեք ձեր երկրի գլխավոր հրապարակը եւ ես կասեմ, թե ինչ ժողովուրդ եք դուք:
Մեր գլխավոր հրապարակը հրաշագեղ շենքեր ունի, հրաշալի կառուցվածք, բայց թե վերջին ժամանակահատվածում ինչպես ենք այն պահում, լուրջ մտորումների տեղիք է տալիս:
Հրապարակը պետք է այսպիսի գեղեցկություն եւ հանգստություն ունենա:
Իսկ հիմա Ճ կարգի երգիչների համերգներ, խորոված ինչ որ մեկի հարսանիքի ժամանակ, թեկուզ եւ բեմականացված, եւ որ ամենակարեւորն է՝ հրապարակը վերածվել է ավտակայանատեղիի: Ոմանք մեր հրապարակի հաշվին փողեր են աշխատում, իսկ հրապարակը արեւելյան բազառ է հիշեցնում:
Ասում եք, թե երբ կնշմարվի, որ առաջ ենք գնում: Առաջին քայլը պետք է երեւա հենց Հանրապետության հրապարակում: Այնպես որ, երբ․
ա. Հրապարակում արգելվեն Ճ կարգի երգիչների համերգները
բ. Արգելվեն հարսանյաց շարասյունների գեղցիական պտույտները
գ. Նոր տարվա տոներին արգելվի հնամաշ, 80-ականները հիշեցնող կարուսելների տեղադրումը եւ փնթի շորերով ձյունանուշ-ձմեռպապերի պտույտները
դ. Հրապարակում արգելվի ավտոմեքենաների կայանումը
Այդ ժամանակ մենք կհասկանանք, որ որոշակի քայլեր են արվում դեպի առաջընթաց, դեպի զարգացում:
Հակառակ դեպքում հրապարակում արդեն սկսելու են Ղարսի խորոված ու քյաբաբ պատրաստել ու վաճառել:
Top-News.am