Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Չնայած եղած խնդիրներին, կայացել են ժողովրդավարական ընտրություններ. Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետեւել է մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության եւ դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Արդյունքում, Պաշտպանն ընդգծում է հետեւյալ կետերը՝

1. Պաշտպանն արձանագրում է, որ կայացել են ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության եւ հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի հետագա ընտրական գործընթացների արդյունավետությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը:

2. Ընտրական գործընթացների դիտարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապ է պահպանել պետական լիազոր մարմինների, դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ սուբյեկտների հետ:

3. Մարդու իրավունքների պաշտպանը նախագահի բոլոր թեկնածուներին եւ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական շրջանում առաջարկել է հանդիպել՝ քննարկելու իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հնարավոր հիմնախնդիրները: Արդյունքում, Պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել հետաքրքրություն հայտնած բոլոր թեկնածուների եւ քաղաքական ուժերի հետ, արձանագրել իրենց մտահոգությունները եւ ներկայացրել Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքները:

4. Նախընտրական քարոզչության փուլում Պաշտպանը մի շարք ահազանգեր է ստացել նախագահի թեկնածուներից եւ քաղաքական ուժերից, որոնք վերաբերում էին հիմնականում պաստառների վնասմանն ու չթույլատրված վայրերում տեղադրելուն,որոշ համայնքապետերի կողմնակալությանն ու նախընտրական քարոզչության կազմակերպչական հարցերում պատշաճ աջակցություն չցուցաբերելուն: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կատարել է կոնկրետ գործողություններ ահազանգերի մանրամասները ճշտելու եւ հնարավոր իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ:

5. Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման է ենթարկել նաեւ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում: Այդ ընթացքում Պաշտպանը՝

Ա) Հանդես է եկել իր լիազորություններին վերաբերող մի շարք ենթադրյալ իրավախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով.

Բ) Սեփականնախաձեռնությամբքննարկմանընթացակարգէսկսելպետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից կատարած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 հրապարակմանառթիվ՝դրանքփոխանցելովԱՀգլխավորդատախազություն.

Գ) Արձանագրել է մարդու իրավունքների մշակույթը խաթարող երեւույթների հիմնականում դրվագային դրսեւորումներ, ներառյալ՝ կոնկրետ խմբերի կամ անձանց հանդեպ անհանդուրժողականու ատելության խոսք, վիրավորանք, իրականությանն առերեւույթ չհամապատասխանող տեղեկություններ, որոնց զգալի մասը տարածվում էր սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի եւ որոշ լրատվամիջոցների կողմից.

Դ) Արձանագրել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում մի խումբ հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության հիմնական,հատկապես՝քաղաքական զսպվածության ուանկողմնակալությանսկզբունքների խախտման մասին վկայող մի շարք ահազանգեր ու դրսեւորումներ.

Ե) Ի գիտություն է ընդունել ընտրական ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ մի շարք անհստակ ու անհասցե հրապարակային հաղորդումներ, որոնք տրվում էին գլխավորապես նախընտրական քարոզչություն իրականացնող սուբյեկտների կամ նրանց հետ առերեւույթ փոխկապակցված անձանց կողմից.

Զ) Նախնականորեն վերլուծել է արձանագրված հիմնախնդիրների օրենսդրական ու իրավակիրառական պատճառները՝ հետագա ընտրական բարեփոխումների համար առաջարկներ մշակելու նպատակով:

6. Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:

7. Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ առաջարկներ է ներկայացրել լիազոր մարմիններին քվեարկության օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

8. Պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով դիտարկել է նաեւ քվեարկության եւ դրա արդյունքների ամփոփման ընթացքը՝ եւ՛ սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, եւ՛ուղիղ հեռարձակմամբ, եւ՛ դիտորդական խմբերի հետ կայուն կապ պահպանելով:

9. Քվեարկության օրվա ընթացքում թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է 12 դիմում, որից 6-ի վերաբերյալ տրամադրվել է խորհրդատվություն առանձին իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, իսկ 6-ը վերաբերել է հաշվառման եւ ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելու հարցերին, որոնց կարգավորման մասով Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:

10. Քվեարկության օրվա ընթացքում սոցիալական ցանցերի եւ լրատվամիջոցների դիտարկման արդյունքում Պաշտպանի աշխատակազմը հնարավորինս հավաքագրել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակային հաղորդումները:Տվյալ ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը շեշտադրում է՝

Ա) Պաշտպանի աշխատակազմը հրավիրել է ԱՀգլխավորդատախազության ուշադրությունը 17հաղորդման վրա, որոնք բոլորն էլ ընթացքավորվել են, իսկ դրանցից 7 հաղորդման առթիվքրեականգործերենհարուցվել.

Բ) Պաշտպանը ողջունում է, որ իրավապահ մարմինները փաստացի փոխել են իրավակիրառ պրակտիկան եւ սկսել են անհապաղ հարուցել քրեական գործեր համապատասխան առիթների եւ հիմքերի առկայության դեպքում, ինչը հնարավորություն է տալիս նրանց բոլոր հանգամանքներն ուսումնասիրել օպերատիվ ու արդյունավետ կերպով.

Գ) Իր լիազորություններին առնչվող դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու, որպեսզի կարողանա ավելի համակողմանիորեն հետեւել իրավապահ մարմինների գործողություններին տվյալ հաղորդումների շուրջ.

Դ) Պաշտպանի աշխատակազմն ավելի երկարաժամկետ կտրվածքում վերլուծելու է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները եւ իրավապահ մարմինների քննությունների արդյունքները, որպեսզի վերհանի դրանց պատճառները եւ համապատասխան առաջարկներ ներկայացնի պատկան մարմիններին ընտրական օրենսդրության ու պրակտիկայի հետագա բարեփոխման ուղղությամբ:

11. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քվեարկության օրն ընտրական իրավախախտումների գերակշիռ մասը կրում էր դրվագային ու ոչ դիտավորյալ բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով եւ ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց կողմից օրենսդրության ոչ պատշաճ իմացությամբ, որոնց կողմից քվեարկության արդյունքների վրա հնարավոր էական ազդեցության մասին վկայող հիմնավոր ապացույցներ հայտնի չեն Պաշտպանին:

12. Թերեւս միակ առերեւույթ կազմակերպված իրավախախտման վերաբերյալ հանրային կասկած հարուցող երեւույթը որոշ ընտրողների կողմից իրենց լրացված քվեաթերթիկների լուսանկարահանումն էր:Հաշվի առնելով նախընտրական քարոզչության փուլում հրապարակված որոշ ահազանգեր ընտրողների կամքի ազատ ձեւավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի վերաբերյալ եւ լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման ներկայացված դեպքերը՝ հանրության մոտ կարող էր առաջանալ ողջամիտ կասկած այդ դեպքերի հանցավոր բնույթի շուրջ: Այդ առումով Պաշտպանն ընդգծում է՝

Ա) Իրավապահ մարմինները պետք է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում օպերատիվ ու արդյունավետ կերպով ուսումնասիրեն լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի եւ ընտրողների կամքի ազատ ձեւավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջեւ պատճառահետեւանքային հնարավոր կապերը՝ հարգելով օրենսդրությամբ չարգելված արարք կատարած ընտրողների անմեղության կանխավարկածը.

Բ) Անընդունելի ու ապօրինի էին լրացված քվեաթերթիկը լուսանկարահանած ընտրողների կողմից կամավոր եւ այլոց կողմից հարկադրաբար քվեարկության արդյունքը բացահայտելու եւ հրապարակելու դեպքերը.

Գ) Հաշվի առնելով հանրության ողջամիտ կասկածները լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի եւ ընտրողների կամքի ազատ ձեւավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջեւ պատճառահետեւանքային կապերի առկայության վերաբերյալ՝ պետությունը պետք է ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման շրջանակներում ձեռնարկի քվեարկության գաղտնիության երաշխիքների ավելացմանն ու հանրության ողջամիտ կասկածների բացառմանն ուղղված հետեւյալ կանխարգելիչ միջոցները՝

• Ներդնել ՀՀ-ում գործող՝ քվեարկության ծրարի եւ ինքնասոսնձվող դրոշմանիշի կիրառման մեխանիզմը,

• Օրենսդրությամբ արգելել ոչ միայն քվեարկության արդյունքը բացահայտելն ու հրապարակելը, այլ նաեւ՝ լրացված քվեաթերթիկը լուսանկարահանելն ու տեսանկարահանելը:

13. Նկատելի էին որոշ ահազանգեր նաեւ տեղամասային կենտրոններում օրենսդրությամբ չնախատեսված անձանց, հատկապես՝ պատգամավորության թեկնածուների ներկայության դեպքերի մասին, ինչը երբեմն կարող էր ընկալվել որպես քվեարկության ընթացքի վրա ներազդելու կամ քարոզչության փորձ: Այս առումով պետք է բարելավել տեղամասային հանձնաժողովների նախագահների պատրաստվածությունը եւ ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխան կարգուկանոն տեղամասային կենտրոններում:

14. Պաշտպանը ողջունում է ԱՀ Կառավարության որոշումն աջակցելու քվեարկության օրվա ողջ ընթացքում Ստեփանակերտի եւ շրջկենտրոնների բոլոր 48 տեղամասային կենտրոնների աշխատանքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու նախաձեռնությանը, ինչը լրացուցիչ ու արդյունավետ մեխանիզմ է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկության եւ հանրային վերահսկողության համար: Կարեւոր է, որ ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման ժամանակ օրենսդրությամբ նախատեսվի քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացների տեսանկարահանման եւ ուղիղ հեռարձակման մեխանիզմ, առավել եւս, երբ արդեն կա հաջողված փորձ:

15. Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է նաեւ պետական լիազոր մարմինների ձեռնարկած կարեւոր միջոցառումները նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ՝ տեղամասային կենտրոնների ախտահանումը, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների բաժանումը: Միեւնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ առերեւույթ չեն ձեռնարկվել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ, ինչնընթացիկ պայմաններում կարող էր հանգեցնել մարդկանց առողջության պահպանման իրավունքի զանգվածային խախտման:

16. Պաշտպանը պատրաստակամություն է հայտնում արդյունավետորեն համագործակցել ընտրությունների արդյունքումԱզգային ժողով անցած եւ արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն մարդու իրավունքների եւ ազատությունների պատշաճ պաշտպանության:

17. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետեւելու է նաեւ ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին եւ իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը եւ մարդու իրավունքների մշակույթը Պաշտպանի լիազորությունների շրջանակներում երաշխավորելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan