40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը
ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով:
Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը: