Այսօր՝ 28 մայիսի 2020թ., 00:00
Կարո Փայլանը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ Մետրոյում կապիկը փորձել է տանել տղամարդու դիմակը (տեսանյութ) Գեղամ Նազարյան. Տղե’րք, անկեղծորեն՝ չէի ուզենա, բայց տապալել եք, ամոթ չէ, գնացե՛ք Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Թուրքիայում համոզված են, որ գիշերը երկնքում բոցավառված երկնաքարը իրենց տարածքում է ընկել Փաշինյանը շարքային ստախոս լինելուց բացի, գուցե նաեւ էությամբ հանցագործ է. Պարույր Հայրիկյան Տնտեսական դեպրեսիայի շրջանում համատարած գույքահարկ ներդնելը ոչ միայն անթույլատրելի է, այլև` մեծապես անբարոյական․ Հայկ Մարտիրոսյան ԿԳՄՍ նախարարը մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին․ սա ամենասոսկալի սխալն էր․ Հայկ Դեմոյան Վրաստանը 90 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանա Գերմանիայից Կրեմլի խոսնակը՝ կորոնավիրուսի մասին. «Դա իրական է» Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին Աստված չանի՝ մեր վերակենդանացման բաժիններում տեղ չլինի. Հիշեք՝ այդ տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին. Փաշինյան Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել. վարակի ամենամեծ օջախը Երեւանն է՝ ամենուրեք. Նիկոլ Փաշինյան Քաղաքական տհասության (ինֆանտիլիզմի) սիմպտոմներից Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Եվրոպան ի վիճակի է ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալ. Մերկել Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել. վարչապետի որոշումը պարտադիր է պաշտոնյաների համար. Փաշինյան Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. ԱՆ նախարար Ռուբեն Հայրապետյանին եւ «Հարսնաքար»-ի գործով եւս 4 մեղադրյալի կալանավորելու որոշում է կայացվել․ ՔԿ Բրիտանիայի իշխանությունները կսկսեն հետեւել կորոնավիրուսով վարակվածների շփումներին «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի Հարավային Կորեան կրկին կարանտինային սահմանափակումների է դիմում Ռուսաստանում բժիշկների գրեթե 80 տոկոսը չի վստահում կորոնավիրուսից մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությանը Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ «Ուղղակի սարսափելի է». Ռուսաստանը մեկնաբանել է Մասկի՝ Մարսը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան. Բացառություն է արվել. Հյուպատոսություն ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը. Փոմփեո «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը «Պատմության երկրորդ կողմը». Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ. ԱՆ խոսնակ Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Եղանակը Հայաստանում Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել. Դավիթ Հարությունյան Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ընթացակարգը Պետք ա լուռ հետևե՞նք , թե ինչպես ա Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը. Մենուա Հարությունյան Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը Բանը բանից անցնում է Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին Համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ Մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է. Արման Թաթոյան Մասնագետները պարզել են՝ երբ կսպառվեն Ռուսաստանի նավթի և գազի բնական պաշարները Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագործում են ընդդիմության եւ լրագրողների հետապնդման համար «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Գիտնականներն ապացուցել են հպումների բուժիչ ուժը Բեյլը «Ռեալից» հեռանալու ցանկություն չունի Կարանտինը կյանքեր արժեցավ, ոչ թե փրկեց դրանք․ Նոբելյան մրցանակի դափնեկիր Tesla-ն պահանջարկի անկման պատճառով էլեկտրաքարերի գները նվազեցրել է Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել 3 մարդու մետ Նեյմարի շքեղ կատակը որդու հետ Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվը 11-ով ավելացել է Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճուրդով (Տեսանյութ) Հարյուր տարի առաջ բանակին արված նվիրատվության ստացական Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. գործարար. 24news.am Տեսողական խաբկանք. համացանցի օգտատերերին զարմացրել է Հիմալայներով անցնող «գորգ-ինքնաթիռը» (Տեսանյութ) Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարից չուզելով աշխատում և պարգևավճար է ստանում Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, ուժեղ բանակով. Փաշինյան
Հարցում

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ

Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել Արցաի ԱԳՆ–ն։ Հայտարարության մջ մասնավորապես նշված է.

«Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:


Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարտական գործողությունների վարման կանոնների կոպտագույն խախտումներով: Այս հանցագործությունները մանրամասն փաստաթղթավորվել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից և երկու հատուկ զեկույցներով ներկայացվել միջազգային հանրությանը:

2016 թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միայն Արցախի Պաշտպանության բանակի վճռական գործողությունների, ինչպես նաև համայն հայության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խափանել Բաքվի պլանները և հարկադրել ադրբեջանական կողմին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը:

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը մարտահրավեր դարձավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար։ Հատկանշական է, որ ապրիլյան ագրեսիայից քիչ առաջ՝ 2016 թ. մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահը ակնհայտ կերպով մեղադրել էր Մինսկի խմբի համանախագահներին այն բանում, որ նրանք «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը» և այդ պատճառով ադրբեջանական ժողովրդի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է:

Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր զինծառայողների կողմից իրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում են, որ այս գործողությունները իրակացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբ և վերահսկմամբ: Հաշվի առնելով, որ այսօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է:

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ ետ մղելով 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կամ դարձել են Բաքվի ռազմական արկածախնդրության անմեղ զոհը: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ողբերգական օրերին աջակցել են Արցախի ժողովրդին»:

website by Sargssyan