Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00
Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան Փաշինյան Նիկոլը իր էջում չստուգված նյութեր է տեղադրում, վարկաբեկում մարդկանց եւ ընկերություններ Թորոսյանը եւ Փաշինյանը բացառապես զբաղված են խուճապ տարածելով Դիմակը վարակի տարածման աղբյուր կամ դիմակը վիրուսից չի պաշտպանում Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար Տղամարդն աճուրդի միջոցով գնված մեքենայում 850 000 դոլար արժողությամբ կոկաինի տասնյակ փաթեթներ է հայտնաբերել Վրաստանի առողջապահության նախարարը հերքել է Գախարիայի հրաժարականի մասին լուրերը Ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ. ինսայդերը պատմել է կարանտինի ընթացքում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի կյանքի մասին Արցախի մասին ֆիլմը ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում Չինաստանի «պատվաստանյութերի կայսրն» ամուսնալուծվել է՝ նախկին կնոջը մեկ օրում դարձնելով միլիարդատիրուհի Ռուս գնդապետը ծեծելով պատժել է իր ենթականերին` Սիրիայում Ասադի անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելու համար Եթե մարդը կորոնավիրուսի վարակակիր է, չունի գանգատ, նրան ոչ մի դեղորայք պետք չի նշանակել. Մելանյա Շմավոնյան «Նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք». Տեր Օշին քահանա «Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. Միհրան Պողոսյան (տեսանյութ) «Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար գնել է ռումինական ֆուտբոլային ակումբը Ուսանողը արբալետով կրակել է ընտանիքի վրա Դիմակն անընդհատ հանել, դնելը սխալ է և ոչ նպատակահարմար Oտարերկրյա ծառայությունների գործակալ պատգամավորն է այս գործողության քավորը ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Քաղավիացիան հրապարակել է հունիսի 5-ից մինչեւ հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածի չվերթների ցանկը Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը՝ COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար Գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին 74 359-ով կրճատվել է Այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան Հարկային բեռի բարձրացումը այս իշխանությունների կողմից իրականացվող հերթական ազգադավ քաղաքականությունն է Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի, միացված է շնչառական ապարատ Ո՞վ է պատասխանատու կորցրած կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների համար. Փաշինյանը թե՞ «ժողովուրդը» Մեքսիկացի քաղաքական գործիչը պետական առցանց հանդիպման ժամանակ մերկացրել է կուրծքը Թուրքիայում քարայծը ներխուժել է մզկիթ Արքայազն Ուիլյամետ է կանչում Հարիին Մեծ Բրիտանիա Գոռ Սուջյանը կատարել է Մայքլ Ջեքսոնի սիրված հիթը «Գորշ գայլերի» առաջնորդը հանդիպել է Թուրքիայում քրեական հեղինակություններից մեկի հետ Իշխանությունները սովորության համաձայն իրենց ձախողումները փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա․ Արտակ Զաքարյան «Իմ քայլը» երկրորդ ընթերցմամբ ձախողեց իր իսկ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը Նիկոլի հերթական զավեշտը Բնավորություն է դարձել մեզ վերագրել բաներ, որոնք չենք ասել, հետո ջախջախել. Մարուքյանը՝ «Իմ քայլին» Արսեն Թորոսյանը հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն. բայց նրան չեն ներելու հենց բժիշկները. Գորգիսյան Բելառուսը նոր վարչապետ ունի Այսինքն՝ մենք որ այստեղ քննարկում ենք անում, էս սաղ թատրոն է հա՞. Սուրեն Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները տաքությունով գնում են հիվանդներին առաջնային օգնություն ցույց տալու․ Զոհրաբյան (տեսանյութ) «Фабрика звезд»-ի մասնակիցն ու նրա հայ ամուսինը երրորդ անգամ ծնողներ կդառնան Սաբոտաժ է. Ալեն Սիմոնյանը Միքայել Մինասյանի կալանքը վերացնելու որոշման մասին Սիրելի Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ. ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ. ԼՀԿ պատգամավոր Ես անձամբ շփվել եմ վարակակիրների հետ եւ չեմ վարակվել դիմակով լինելու շնորհիվ․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց եւ 17,4 հազար իրավաբանական անձանց. Փաշինյան (տեսանյութ) Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը. Թեւան Պողոսյան Վրաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի միայն մեկ դեպք Այն ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի. «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Դիմակավորված ՀՀ կառավարությունը նոր վարկ վերցրեց Փաշինյանի անլրջության եւ պոպուլիզմի ծանր հետեւանքները Սա մայթի զավթում եւ շենքի հիմքը խարխլող գործողություն է, որը Հայկ Մարությանն է թույլ է տվել. Դավիթ Խաժակյան Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. Պաշտպան Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի մեկ նոր դեպք Կառավարությունը որոշեց 170 մլն խմ դատարկել Սեւանը Ո՞ր դեպքերում են ճերմակած մազերը «նահանջում» Վահե Հովհաննիսյան. բոլոր ջանքերի և ռեսուրսների համախմբման պահը Թարմացված Kia Picanto-ն «ռոբոտ» է ձեռք բերել Ամենամյա բուժզննումը ցույց է տվել, որ Թրամփն առողջ է Առաջին օգնությունը, երբ սմարթֆոնը ջրի մեջ է ընկնում Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 44-ամյա կին է, ամենատարեցը՝ 90-ամյա տղամարդ Գիտնականները հայտնաբերել են մայաների հին քաղաքակրթության հայտնի կառույցներից ամենամեծն ու ամենահինը Արցախի տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» եւ եւս 2 հեռուստաընկերությունների հեռարձակումը Եթե մեկը Ալիեւին կառուցողական է համարում, էլ կոշիկ լիզելը պոզով-պոչո՞վ է լինում. Արա Սահակյան (Տեսանյութ) Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից «Շտապօգնության» տասնյակ մեքենաներ «Նորք» ինֆեկցիոնում այս գիշեր (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները նվազում են Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ եւ ինքնահավան. Խաժակյան Թոքաբորբ չունենք. 10 տոկոս հավանականություն կա, որ մեր մոտ կարող է թոքաբորբ զարգանալ. Նիկոլ Փաշինյան Երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել Դուք էլի չեք լրջանում. Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից Սպասելու ժամանակ չկա. գործող իշխանությունը անարժան է Հայաստանին. Վանեցյան Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1.2 տոկոս. միսն ու բանջարեղենը էժանացել են
Հարցում

«Չեմ կարծում, որ այս փուլում «Գազպրոմը» կարողանա զեղչեր ապահովել»․ Սիմոնով

«Ռուսական կողմը փորձել է արձագանքել իր բոլոր գործընկերների առաջ քաշած խնդիրներին դրականորեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով նավթի գների անկման ֆոնին Ռուսաստանի վարած գազային քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները տեղեկատվություն էին փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

«Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված էր ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Ուշագրավ է, որ բելառուսական կողմի տարածած հաղորդագրությունում շեշտը դրվել էր հեռախոսազրույցի ընթացքում քննարկված ռուսական գազի գների վրա և նշվել, որ Փաշինյանն ու Լուկաշենկոն արձանագրել են, որ ռուսական գազի գները չեն համապատասխանում համաշխարհային գներին և աշխարհում ներկայումս ստեղծված իրավիճակին։

Սիմոնովն ասաց, որ, թեև այս տարի ռուսական կողմը Բելառուսի հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեց, որ այս տարի կպահպանվեն նախորդ տարվա գները և չեն լինի զեղչեր, սա, իհարկե, լիովին չի բավարարում բելառուսական կողմին։ Բայց նրա խոսքով՝ որոշումը կայացվեց փոխադարձ համաձայնությամբ:

«Ակնկալվում էր, որ բելառուսական կողմը կշարունակի քաղաքական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ գազի գները նվազեցնելու ուղղությամբ, հատկապես, երբ նավթի գներն են նվազում, դրանք կապվում են գազի գների հետ, ակնկալվում է, որ ռուսական գազի գները պետք է փոխվեն ողջ աշխարհում, թեև ես այն համոզմանն եմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի, և Ռուսաստանն իր գործընկերներին առաջարկում է շատ մատչելի գազ։ Հայաստան առաքվող գազի գնի վերաբերյալ ևս, թեև բանակցությունները վերջնական ավարտված չեն, անցյալ տարվա վերջին հայտարարվեց, որ այս տարի գազ կառաքվի նույն գնով, ինչ 2019 թվականին։ Սակայն հասկանալի է նաև, որ պայմանավորված Եվրոպայում գազի գներով, բոլոր երկրներն էլ մտածում են, թե ինչ զեղչեր են հնարավոր, ինչը նաև բնական է։ Կարծում եմ՝ և՛ Հայաստանը, և՛ Բելառուսն ունեն բանակցային հարթակներ Ռուսաստանի հետ և կարող են շարունակել բանակցությունները, կարծում եմ՝ դրանք տեղի կունենան։ Չեմ կարծում, որ այս փուլում «Գազպրոմը» կարողանա զեղչեր ապահովել՝ աշխատելով այսօր աշխարհում ընթացող բարդ իրողությունների պայմաններում»,- ասաց Սիմոնովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԵԱՏՄ շրջանակներում այսօր քննարկվում են ապագային միտված ծրագրեր, որոնք էականորեն էժան գազի գներ են սահմանելու և լուծելու այս խնդիրը։

«Սակայն հասկանում ենք, որ դրանք հեշտ և կարճատև քննարկումներ չեն, ուստի բոլոր գործընկերները պետք է նպաստեն, որ դրանք լինեն արդյունավետ, և գտնվեն երկարատև լուծումներ։ Իսկ մինչ այդ բանակցային եղանակով կարելի է ձեռք բերել պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի վիճակը»,- ասաց նա։

website by Sargssyan