Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00
Այս թեմայով
- «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտորդական առաքելության շրջանակում Արցախի դատախազություն է ներկայացել հանցագործության մասին երկու հաղորդում
- Աշոտ Ղուլյանի շտաբի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ
- Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
- Քվեաթերթիկի լուսանկարումն իրավական առումով խախտում չէ. Արայիկ Հարությունյանի շտաբ
Այս պահին ընտրատեղամասերում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյուքների ամփոփման նիստերը, որոշ տեղամասերում դրանց հնարավոր է հետևել օնլայն: Այս մասին հայտարարեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների աղյուսակավորումը պետք է իրականացվի մինչև ապրիլի 1-ի ժամը 14:00-ն: Դրանք պարբերաբար կներկայացվեն ԿԸՀ, որը իրականացված աղյուսակավորման արդյունքներով մինչև ապրիլի1-ի ժամը 20:00 կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները: