Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի
Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 532 հաստատված դեպք, նրանցից 3-ը մահացել են: