Կորոնավիրուսային տոտալիտարիզմ
Այս թեմայով
- Չհայտարարված պատերազմ․ գրառումներ «ճակատից»
- Ժողովրդի գրպանից՝ Փաշինյանի իշխանությանը․ Փաշինյանը փորձում է կանխել հարցադրումը՝ արժե՞ր հանրաքվեի համար 3,5 մլրդ դրամ ծախսել․ Անդրանիկ Թևանյան
- Ներկա ՍԴ կազմը չի կարող փաշինյանական օլիգարխիա ձևավորելու գործիք դառնալ. դա է պատճառը, որ գործը հասավ հանրաքվեի. Անդրանիկ Թևանյան
Աշխարհի բոլոր իշխանությունները երազում են կառավարել արտակարգ դրության պայմաններում՝ քաղաքացուն դնելով ազատության և անվտանգության (առողջության և այլն) երկընտրանքի առաջ։
«Կա՛մ, կա՛մ»–ից հետո անվտանգությունն, իհարկե, չի ապահովվում։ Այն նույնիսկ կարող է ավելի վատ վիճակում հայտնվել, բայց փոխարենը կառավարությունը հաջողում է ազատությունների սահմանափակման հարցում։
Առավել տոտալիտար հակումներ են ունենում, իբր, ազատությունների համար պայքարի ելած հեղափոխականները։ Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ է այդպես։
Ամբոխը երբեք ազատություն չի բերում։ Ավելի ստրկամիտ մարմին, քան ամբոխն է, չկա։ Ամբոխի ծնած իշխանությունը միշտ տոտալիտար հակումներ է ունենում։ Մերը բացառություն չի կազմում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից