Տարօրինակ կորոնովիրուսային վիճակագրություն
Ռուսաստանում, որի բնակչությունը մոտ 140 միլիոն է, այսօրվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ է 1836 մարդ, իսկ ահա երկու միլիոնանոց Հայաստանում կորոնովիրուսակիրների թիվը մոտեցել է հինգ հարյուրին:
Ի դեպ, Հայաստանում կլիման անհամեմատ ավելի տաք է քան Ռուսաստանում, հետեւաբար, սա եւս պետք է նպաստեր, որ մեզ մոտ կորոնավիրուսակիրների թիվն անհամեմատ ավելի քիչ լիներ:
Եւ եթե մեզ մոտ հիվանդ է հինգ հարյուր մարդ, ապա տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանում այս թիվը պետք է հասներ 35 հազարի կամ Հայաստանում հիվանդների թիվը պետք է լիներ ոչ թե 500 այլ 27:
Ահա այսպիսի կորոնավիրուսային վիճակագրություն:
Top-News.am