Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի. РИА Новости
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է հիվանդության վերահսկման համար ստեղծված հատուկ կայքում:
Կայքում հաղորդվում է, որ վարակման դեպքերը հասել են 91-ի, նրանց թվում 18 ապաքինված կա, կարանտինի մեջ է գտնվում 4717 մարդ, հսկողության տակ՝ 268-ը:
Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին և Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հայտնել է, որ «կորոնավիրուսի զսպման» փուլից հետո երկրում գրանցվել են վիրուսի «ներքին տարածման» դեպքեր:
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են հայտարարել երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է մի շարք սահմանափակումներ տեղաշարժվելու, 10 հոգուց մեծ խմբերով հավաքվելու համար, որոնց խախտման համար պատիժներ են սահմանվել: