Ինչպես խուճապ տարածել՝ պայքարելով խուճապի դեմ
Պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում կորոնավիրուսից երեք մարդ մահացել է: Սա արդեն բավական է, որ խուճապն ավելի խորանա: Խուճապի դեմ պայքարողները խուճապ են տարածում: Եւ այս խուճապի մեջ լռեցվում է բանականության ձայնը:
Ինչո՞ւ լրագրողները պաշտոնյաներից չեն պահանջում հրապարակել մահացածների հիվանդությունների ցանկը: Ինչո՞ւ է հատուկ շեշտվում, որ նրանք կորոնավիրուսից են մահացել, երբ ծանր հիվանդեուրթյուններ են ունեցել:
Տարօրինակ է, բայց միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին հակված է խուճապին եւ ոչ բանական մտքին: Իսկ պնդել, թե վերոհիշյալ մարդկանց մահվան պատճառը ոչ թե իրենց խրոնիկ հիվանդություններն են, այլ կորոնավիրուսը, նույնն է թե պնդել, որ նրանք մահացել են հիվանդասենյակի վարագույրների շարժից:
Գուցե ծայրահեղ է հնչում, բայց դա այդպես է: Այս օրերին, ինչպես եւ նախկինում, մահանում եւ հիվանդանում են ճանաչված մարդիկ: Եւ խուճապի դեմ պայքարողները դա հաջողությամբ օգտագործում են խուճապ տարածելու համար, պնդելով, որ նրանք մահացել են հենց կորոնավիրուսից:
Տարօրինակ է, բայց մարդկանց գերակշիռ մասը հավատում է, որ նրանք հենց կորոնավիրուսից են մահացել: Ասում են խուճապի մի մատնվեք, բայց համացանցով, հեռուստատեսությամբ, ռադիոյով անդադար վախ ու խուճապ է տարածվում: Սա դեռ քիչ չէ, ոստիկաններն էլ ավտոմեքենաներով շրջում են քաղաքում եւ սարսափազդու ձայնով կոչ անում տներից դուրս չգալ:
Լրատվական թողարկումներում ցուցադրում են դագաղի վաճառքով զբաղվող խանութներ, իսկ մարդիկ սարսափում են, մտածելով, որ ասենք մի բնակավայրում մեկ օրում հենց այդքան շատ մարդ է մահացել:
Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկն ասում է, թե Իտալիայում մահացածներին չեն հանձնում հարազատներին եւ այրում են նրանց մարմինները: Պատկերացնո՞ւմ եք իտալացին չհամաձայնի չտեսնել իր մահացած հարազատի մարմինը: Իհարկե՝ հնարավոր չէ, բայց մարդիկ հավատում են նաեւ այս լուրերին:
Փաստորեն Գեբելսը ճիշտ էր, շատ ճիշտ, երբ ասում էր, թե սուտը որքան այլանդակ եւ լկտի է լինում, այնքան ավելի արագ է տարածվում:
Հիմա վիճակագրության մասին: Օրինակ, Իտալիայում ապրում է 70 միլիոն մարդ: Այդ երկրում մարդիկ երկար են ապրում, միջին հաշվով 86 տարի: Ավելին, բնակչության մեկ երրորդից ավելին 65-ից բարձր տարիքի մարդիկ են: Ամեն օր, միջին հաշվով, Իտալիայում մահանում է երկու հարյուր հազար մարդ: Սա նորմալ է: Բայց հիմա մարդը տանը նստած, հեռուստացույցով լսում է մեկնաբանի սարսափազդու ձայնը, որն ասում է, մեկ օրում կորոնավիրուսից Իտալիայում մահացել է 743 մարդ, բնականաբար, խուճապի է մատնվում:
Միջին վիճակագրական հեռուստադիտողը վիճակագրությանը չի տիրապետում: Երբ նրան ասում ես մեկ օրում Իտալիայում կորոնավիրուսից 700 մարդ է մահացել: Նա բնազդներին չի կարողանում տիրապետել եւ մատնվում է սարսափի, կորցնելով բանական միտքը եւ տրամաբանությունը: Ավելին, նա չի էլ հետաքրքրվում, թե ինչ տարիքի մարդիկ են մահացողները:
Սա օրինակներից միայն մեկն է, իսկ խուճապի դեմ պայքարողներն ամեն օր խուճապ են տարածում: Իսկ միջին վիճակագրական մարդը չի հարցնում, թե ինչու մեզ թույլ չեք տալիս դուրս գալ եւ քայլել, բայց համաձայնում եք մարդկանց կուտակումներ թույլ տալ սուպերմարկետներում: Հարցերը շատ են, բայց այդ հարցերին երբեք որեւէ մեկը չի պատասխանելու: Կարեւորն այն է, որ պարզվեց այն, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հեշտ կառավարելի է եւ անգամ մեկ վայրկյանում մոռանում է, որ վիրուսից պաշտպանվելու կամ այն հաղթահարելու լավագույն ձեւն ակտիվ կյանքն ու մաքուր օդն է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am