Ռուս թղթակիցը ցուցադրել է Դեր Զորի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ավերակները
Ռուս ռազմական թղթակից Օլեգ Բլոխինն իր Telegram-ի ալիքում հրապարակել է սիրիական Դեր Զոր քաղաքում գտնվող քրիստոնեական սրբավայրերի լուսանկարները:
Ներկայացված լուսանկարներում լրագրողը ներկայացրել է նաև հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցին: Նա ցուցադրել է եկեղեցու ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին՝ դեռ չավերված տեսքը։
Հայկական եկեղեցին կառուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 2014 թվականին այն պայթեցրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: