«Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ)
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, որը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահն է, պատշգամբից կատարում է Շառլ Ազնավուրի երգերը:
Ինչպես գրում է rusarminfo-ն, նա ամեն օր նույն ժամին քաղաքի բնակիչների համար փոքրիկ համերգներ է կազմակերպում իր պատշգամբում: Մոտակա շենքերի բնակիչները կանոնավոր կերպով դուրս են գալիս պատշգամբներ՝ լսելու նրա կատարումները:
Բելգիայի իշխանությունները նախօրեին որոշում են կայացրել մինչև մայիսի 3-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երկրում սահմանված համընդհանուր կարանտինը: