Այսօր՝ 28 մայիսի 2020թ., 00:00
Ալեն Սիմոնյանը Տիգրան Ուրիխանյանին դարձրեց ՀՀ վարչապետ (տեսանյութ) Չի բացառվում, որ որևէ պատգամավոր մանդատը դնի՝ ինչ-ինչ պատճառներով. Ալեն Սիմոնյան Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին ՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Ռ. Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Հեռուստահաղորդման ժամանակ կապիկը հարձակվել է հաղորդավարուհու վրա և նրան դուրս հանել ստուդիայից (տեսանյութ) Մոտ 3 մլն դրամ՝ Տյառնընդառաջին տրվող ոսկյա կախազարդերի համար. Եղվարդի համայնքապետարանի գնումները Եթե մուկն էլ վերջից քաշի, չեն պլստալու, սսկվելու են շուտով. Նիկոլ Փաշինյան Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դարձել է ռուս առաջին պրոդյուսերը, որն առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի Պրեմյեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը Եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի. Վաչե Գաբրիելյան Էջմիածնի քաղաքապետի տեղակալն ու խոսնակը վիրավորել են «Հրապարակ» օրաթերթի լրագրողին․«Մեդիա պաշտպան» ԱԺ-ում տեղի ունեցածը խուլիգանություն չէր, իսկ մեկ ապտակն էլ ծեծ չէ. «Իմ քայլի» պատգամավոր Կարո՞ղ ա էդ ծխախոտի մաքսանենգությունից դուք փայ ունեք, դե գնացեք, հերքեք. Փաշինյանը հունից դուրս եկավ Բաքվի արվարձանը խորտակվում է կոյուղու ջրերի մեջ. դիզենտերիայի տարածումը ժամանակի հարց է ՄԻԵԴ որոշումը պետք է հիմք դառնա հայերի նկատմամբ առաջացած բացասական երևույթները արմատախիլ անելու համար․Արցախի ԱԳՆ ՊԱՐԵՏ ախպեր, վստահ էղի, վաղվանից բոլորը դիմակով կլինեն (տեսանյութ) «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը այդպես էլ չդարձավ պետական գործիչ. Գորգիսյան Ճգնաժամի հիմնական աղբուրը «Իմ քայլի» անսահմանափակ իշխանությունն է․ Ավետիք Չալաբյան ԱՆ. կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը․ Համբարյան Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում կարանտինի մեղմացման մասին Հայաստանի ԱԳՆ-ն զարմացած չէ Ադրբեջանում հակահայկական քարոզչության զանազան դրսեւորումներով Վրաստանի կառավարությունը մտադիր է սուբսիդավորել քաղաքացիների հիփոթեքային վարկերը ԱՄՆ-ը իրավունք չունի միջամտել անկախ պետությունների միջեւ օրինական գործարքներին Հայաստանի կառավարությունը մտադիր է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդը վերածել հանրային գրադարանի Ականջները հում են մնում. Փաշինյանն ու Միքայել Մինասյանը «ստատուսներ են փոխանակել» Արայիկ Հարությունյանը մոլորեցնում է, հաստիքներ են ավելանալու, որ ձայն բերողներին աշխատավարձով ապահովեն․ Խանումյան ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը Եվրամիությունը կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային Boeing-ը 2.5 հազար աշխատակցի կուղարկի չվճարվող արձակուրդի Դուստրը մորը դատի է տվել թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել են Պոլսո Հայոց պատրիարքի նամակին Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցառումներ է մտցրել եւ ընկերների հետ բացօթյա խնջույքի մեկնել Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան «Ախրանա գոյություն չունի»․ Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ թիկնապահ ունենալու լուրի մասին «Սիրելիս, դու հայր ես դառնալու». Ռեւան ակնարկել է հայ կնոջ երրորդ հղիության մասին Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ֆինանսական դժվարություններ ունեն. Հարրին ստիպված է եղել օգնություն խնդրել արքայազն Չարլզից ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն տալու փոխարեն կարող էիք ԱԺ-ն վերապահել կորոնավիրուսի մուտքը ՀՀ արգելելու իրավունքը, նույն աբսուրդի ժանրից է Դրոնները կհետեւեն հրաբուխների «վարքագծին» Մեծ Բրիտանիայի վարչապետը կողմ է արտահայտվել հետաքննությանը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար Ռուսաստանում ապրիլին գործազրկությունը 23 տոկոսով աճել է Սորոսական Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳՆ. Երևանի վերջնագիրը՝ Արայիկ Հարությունյանին. «Գոլոս Արմենիի» «Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում․ Համազասպ Դանիելյանն ու Միքայել Մելքումյանը վիճեցին Ինչու է ուսանողների համար վտանգավոր գործերը վաղվան թողնելը Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես, մենք վաղուց ավարտել ենք․ Բագրատյանը՝ Նազելի Բաղդասարյանին «Երկրում վարակի տարածման մասշտաբները փոքր են, ռիսկերն էլ հասցվել են նվազագույնի». Վրաստանի վարչապետը հայտնել է հունիսի 8-ից ռեստորանների ու սրճարանների վերաբացման մասին Պարոն Հովակիմյան, դա աղետ է Ձեզ համար. Պետք է ամեն ինչ անենք, որ դուք հանրային պաշտոնյա չլինեք. Սամսոնյան (տեսանյութ) Մենք կարանք ժամը մեկ հանրաքվե անենք․ Ալեն Սիմոնյան ԱՄՆ-ն ցույց է տվել ռուսական Սու-35-ի կողմից իր ինքնաթիռի որսման տեսանյութը «Իրանն աշխարհում ռազմական հզորության ցուցանիշով 22-րդից բարձրացել է 14-րդ հորիզոնական»․ Ռոհանի Բայդենը Թրամփին հիմար է անվանել Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի. Գեւորգ Պետրոսյան Իրականության հիմնական ծուղակները Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն Կառավարությունը վաճառեց հերթական պետական գույքը Փաշինյանի սողացող հակառուսական քաղաքականությանը հայաստանցիները պատասխանում են ՌԴ քաղաքացիություն մասսայական ընդունելով Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք պոլի շոր. Նաիրա Զոհրաբյան Այո, գույքահարկն ավելանալու է, բայց առավելապես ավելանալու է դղյակների համար. Նիկոլ Փաշինյան Բաքվին օտար է չափի զգացողությունը. «ռամիլ սաֆարովն Ադրբեջանի արժանի որդին է» Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Քաջարանցիների դեմ ցուցմունք տվածը հրաժարվել է ցուցմունքից. պնդել, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում COVID-19-ով վարակման երեք դեպք է գրանցվել Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին 10 մլն դրամաշնորհ՝ Ֆրանսիայից. ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի եւ Արմավիրի մարզերում 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին. Կարեն Վրթանեսյան Կորոնավիրուսից մահացած 7 քաղաքացիներից 1-ը՝ 56-ամյա տղամարդ, քրոնիկական հիվանդություններ չի ունեցել, ևս 5 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից. ԱՆ Անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը (տեսանյութ) Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, մեր տեղեկություններով որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու. Արայիկ Հարությունյան Նոր որոշում. ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն լիցենզիա ստացավ եւ կկառուցի Մարտունի ԲԿ-ի նոր շենքը «Ռուսաստանում առաջինն է, եւ այն իմն է»։ Մանուկյանը 10 մլն ռուբլով ավտոմեքենա է գնել Հայկ Մարությանը փլուզում է տնտեսությունը Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք․ Արարատ Միրզոյան Ինչպես է Պուտինը նախարարների հետ տեսաժողովի ժամանակ գրիչը զայրացած նետում սեղանին (տեսանյութ)
Հարցում

Պետական կառավարման համակարգում դեռ շոուներ ապահովելու տրամադրություններ են. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադառնում է կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրադրությանը, ներկայացնում փաստեր, մտահոգություններ, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու առջարկներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից

Փաստեր

Կորոնավիրուսի հաղթարշավը շարունակվում է։ Վերջին տվյալներով աշխարհում վարակվածների թիվը մոտեցել է 600 հազարին (նյութը թողարկելու պահին այն արդեն անցել էր 600.000-ը - Tert.am)։

Հայաստանում նույնպես կորոնավիրուսը նոր «բնագծեր» է նվաճում՝ 372 հոգի։ Սա երեկվա համեմատ 43–ով ավելի է։

Վարակվածների թվով մենք գերազանցում են Ադրբեջանին (165) և Վրաստանին (85) միասին վերցրած։ Եվ դա այն դեպքում, երբ մեր հարևանների բնակչությունները մերինից շատ է և վարակի տարածման համար այնտեղ ավելի մեծ ռիսկեր կան։

Թե ինչու է Հայաստանում այս պատկերն արձանագրվել, հայտնի է։ Պատճառների մասին շատ է խոսվել։ Այս պահին, սակայն, չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ։ Իշխանությունների ուղղակի պատասխանատվության, ոչ պրոֆեսիոնալիզմի և անգործության թեման դեռ կհասցնենք քաղաքական քննության առարկա դարձնել։ Հիմա իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու, հանրային համերաշխություն ապահովելու և հետկորոնավիրուսային Հայաստանին պատրաստվելու ժամանակն է։ Այսինքն՝ լուծումներ փնտրելու և գտնելու ժամանակը։

Վերադառնամ փաստերին։

Բացարձակ թվով Հայաստանը վարակված պետությունների առաջատարների շարքերում չէ, բայց 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով մենք, մեղմ ասած, հետնապահ չենք, ինչը մտահոգիչ է։

Այսպես, 1 միլիոնի հաշվով մեզ մոտ վարակված է 126 մարդ։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան ամեն օր վարակվածների կտրուկ աճ արձանագրող հարևան Թուրքիայի թիվը՝ 68։

Մեր հարևաններից միայն համաշխարհային կորոնավիրուսային «մայրաքաղաքներից» համարվող Իրանն է մեկ միլիոնին ընկնող վարակվածների թվով մեզանից բարձր ցուցանիշ ունեցող պետությունը (385):

Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով մենք ավելի առաջ ենք վարակի աղբյուր Չինաստանից։ Այնտեղ այդ թիվը 57 է։

Ուշագրավ ևս մեկ փաստ։ 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով մենք հավասարվել ենք Կանադային, որը վարակվածների ընդհանուր ցուցանիշով աշխարհում 15–րդ տեղում է։

. . .

Մտահոգություններ

Մեր վիճակագրությունը շատ վատը չէ, բայց մտահոգիչ է։ Այն կարող է ունենալ է՛լ ավելի վատանալու միտում, եթե չհավաքվենք, կոլեկտիվ ջանքեր չգործադրենք, չլրջանանք և ավելի հստակ գործողությունների չգնանք։

Մենք կորցրել ենք կազմակերպված ու նախապես մշակված քայլերով խնդիրը լոկալիզացնելու և վարակի տարածումը վերահսկելի դարձնելու փուլը։ Ուշացանք և «գոլ» կերանք. ունենք նաև մահվան ելքով պատմություն։

Հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի խոշոր հաշվով ու զրոյով չպարտվենք «կորոնային»։

Ռիսկերը դեռ հնարավոր է կառավարել։ Բայց դատելով ամենից՝ դրա կա՛մ գիտակցումը չկա, կա՛մ կարողությունը։ Միգուցե երկուսը միասին։

Մտահոգիչ է այն, որ վարակի տարածման երկու հիմնական օջախները «ձագեր» են հանել ու քաոտիկ ձևով ճյուղավորվել։ Դժվարացել է դրանց հետևից գնալը։

Մտահոգիչ է այն, որ մեր քաղաքացիներից շատերի մոտ չկա այն գիտակցումը, որ սա շատ լուրջ խնդիր է և պետք է պատասխանատու լինել ոչ միայն սեփական, այլ նաև դիմացինի կյանքի ու առողջության համար։

Մտահոգիչ է այն, որ պետական կառավարման համակարգում դեռևս շոուների ու տեսարաններ ապահովելու տրամադրությունները գերակայում են կոնկրետ գործով զբաղվելու պատասխանատվության զգացումին։

Եթե այդքան շատ ժամանակ կա «հեռախոսային հանրահավաքների» համար, ապա ե՞րբ են հասցնում գործ անել։
Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է պետական կառավարման համակարգում մարդն այժմ քիթ սրբելու ժամանակ ունենալ։ Առավելևս ղեկավարի մակարդակով։

Եթե անկեղծորեն խնդիր կա հետաքրքրվել, թե պատահական քաղաքացին իրեն ինչպես է զգում ինքնամեկուսացման պայմաններում, ապա դա կարելի է անել առանց տեսախցիկի։ Կրկնեմ, եթե խնդիր է դրված քաղաքացու որպիսությունը պարզել, այլ ոչ թե քաղաքացու հաշվին «փիառվել», ապա շոուի կարիք չկա։ Երկրի ղեկավարը չպետք է ժամկետանց հաղորդումների («ալո, բարև ձեզ, Տիգրան Կարապետիչն է, ասեք տեսնեմ, ինչ կա չկա») ոճով շփվի տանը մնացածների հետ։

Ինչևէ։

Մտահոգիչ է այն, որ կառավարությունը կոնկրետ պատկերացում չունի և առարկայական ռազմավարություն չի ներկայացնում, թե ինչպես պետք է գործի։

Պարետատունն ընթացիկ հարցերով է զբաղված, ինչը հասկանալի է, բայց պետք է նաև ռազմավարությունը պարզ դառնա։ Իսկ ռազմավարության առումով հեծանիվ հորինել արդեն պետք չէ։ Ասիական երկրները այն հորինել են։ Բայց մերոնք այն չեն կիրառում։ Համենայնդեպս չեն երևում կոնկրետ քայլերը։

. . .

Առաջարկներ

Կանխարգելիչ քայլերի միջոցով չարիքի դեմն առնելու և ռիսկերը կառավարելու փուլը մենք «փառահեղորեն» տապալել ենք։ Ասողներին լսողներ չեղան։

Վարակվածների քանակով երկրաչափական պրոգրեսիայի տակ չընկնելու համար մենք հիմա պետք է արդեն կոշտ ու առավել համակարգված միջոցառումների գնանք, և համապետական ծրագիր իրականացնենք։ Իսկ դա նշանակում է՝

1.Համապատասխան կառույցների միջոցով բացահայտել վարակվածների հնարավոր շրջանակներին, անգամ կասկածյալներին։ Պետք է բացել ամբողջ շղթան ու դրա ճյուղերը։

2.Բացահայտվածներից բոլորին անխտիր թեստավորում է պետք։ Հարավային Կորեայի փորձը ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով պետք է թեստավորել առնվազն 5.200 մարդու։ Ըստ այդմ՝ մեզ առնվազն 15.000 թեստ է պետք։

Ավելի լավ է փող ծախսել թեստի վրա, քան հետո մտածել, թե ում ենք միացնում շնչառական սարքին, իսկ ում՝ ոչ։ Այսինքն՝ Իտալիայի կամ Իսպանիայի օրը չընկնելու համար մենք պետք է Հարավային Կորեայի փորձը վերցնենք (չինական փորձի կիրառման համար մենք ուշացել ենք և իսկական ազգային ողբերգություն կլինի, եթե հետագայում ստիպված լինենք ամբողջ երկիրը վերածել Ուհանի՝ իտալական Բերգամոյի դրամատիկ սյուժեով)։

3.Փորձը ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով պետք է կարանտինի ուղարկել 3.000–ից մինչև 5.000 մարդ։ Հայաստանի մահճակալային հնարավորությունները դեռ ունակ են բավարարելու այդ թվերը։

Եթե չենք ուզում վաղը փողոցում ունենալ հոսպիտալներ, ինչպես որ, օրինակ, մինչև վերջերս բարեկեցության էտալոններից համարվող Հոլանդիան, որտեղ 546 մահ է արձանագրվել, ապա այսօր պետք է կարանտինի մեջ մտցնենք մեծ քանակով մարդկանց։ Ինքնամեկուսացումը կգա լրացնելու վարակի տարածումը կանխելու միջոցառմանը։

4.Տնտեսական կյանքի մասով։

Կառավարությունը պետք է խուսափի հապճեպ, չհաշվարկված, հախուռն ու ամենակարևորը՝ պոպուլիստական քայլերից։ Մենք դեռ չգիտենք, թե այս ամենի վերջը երբ է լինելու և պետք է ռեսուրսները մեկ ամսվա հաշվարկով քամուն չտալ։ Հատկապես որ դրանց բաշխման մեխանիզմը, սկզբունքները և պրոֆեսիոնալ հաշվարկը վիճելի են։

Հարկավոր է թիրախային խմբերին բացահայտել ու նրանց օժանդակել։

Պետք է բանկ–քաղաքացի համակեցության տարբերակ գտնել՝ վարկային պարտավորությունների ողջամիտ ժամկետով հետաձգման ու տոկոսադրույքների տրամաբանական փոփոխության հասնելու համաձայնության միջոցով։ Այստեղ պետությունը պետք է մոդելներ առաջարկի, ԿԲ–ն նորմատիվներ կիրառի, բայց շատ չխեղդի բանկերին. պետք է չմոռանալ նաև ավանդատուների շահերի ու ֆինանսական համակարգի կայունության մասին։

Հարկավոր է կանգնեցնել բյուջետային մսխումների նախկինում ձևավորված պրակտիկան (պարգևավճարներ, պաշտոնյաներին հատկացումներ, պետական անհեթեթ գնումներ և այլն)։ Պետական ռեսուրսների գերխնայողությունը անվտանգության հարց է դառնում։

Կազմակերպել կամ խրախուսել թեստերի և այլ նյութերի (ստերիլ ձեռնոցներ, դիմակներ, ալկոգել և այլն) ներկրումը կամ տեղում արտադրությունը։

Կիրառել հարկային արձակուրդների մեխանիզմը, բայց խիստ հասցեական (օրինակ՝ տուրիզմի ոլորտ, հանրային սննդի օբյեկտներ և այլն)։
5.Հանրային ու քաղաքական մթնոլորտ։

Շատ կարևոր է թշնամանքի ու ատելության քարոզի դադարեցումը։

Ստեղծված իրավիճակում կուլակաթափության կոչեր հնչեցնելը, դասակարգային պայքար հրահրելն ու քաղաքական հետապնդումները չդադարեցնելը ոչ պակաս վտանգավոր են, քան կորոնավիրուսի տարածումը։

Իշխանությունը պետք է ժեստ անի և ժամանակավոր կալանքի տակ գտնվողների խափանման միջոցը փոխի, այլ ոչ թե դատավորներին «հիվանդացնի» ու դատական նիստեր հետաձգի։

Չի՛ կարելի հանրային համախմբում քարոզել ու զուգահեռաբար անձնական վրեժխնդրության տիրույթում պահել, այսպես կոչված, «Մարտի 1»–ի գործով անցնողներին և ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ բան չփոխվի։

Աշխարհն անցնում է հանդուրժողականության և կրակի դադարեցման ռեժիմի, բոլոր թեժ կետերում գրեթե դադարեցրել են կրակոցները (ճակատագրի հեգնանքով Սիրիան դարձել է աշխարհի ամենաապահով կետերից մեկը անտեսանելի թշնամի կորոնավիրուսից պաշտպանվելու համար), բայց ահա Հայաստանում դեռ բաժանարար գծեր են անցկացվում, սևի ու սպիտակի բաժանման քաղաքականություն է շարունակվում։

Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք կորոնավիրուսային մարտահրավերը, բայց հարցը գինն է ու ժամանակը։ Հարկավոր է հանրային լայն համախմբում և բոլոր կարող ուժերի ջանքերի մեկտեղում։

Եթե իշխանությունները հապաղեն, ապա միևնույն է հանրային պահանջ է ձևավորվելու հակաճգնաժամային կառույցի ստեղծման համար։ Ու այդ ժամանակ թող ոմանք չզարմանան, թե ինչպես հայտնվեցին լուսանցքից էլ դուրս կարգավիճակում։

Մենք անվտանգության սուր խնդիրներ ունենք և դրանք ոչ մեկ չի չեղարկել։ Դրանց գումարվել են վարակն ու տնտեսական կոլապս ստանալու հեռանկարը։

Ուրեմն պետք է հավաքվենք, որ հաղթենք և՛ անտեսանելի, և՛ տեսանելի թշնամիներին»։

website by Sargssyan