Այսօր՝ 03 հունիսի 2020թ., 00:00
Այդահոյի բնակիչը մեկ լիտր կիտրոնի հյութ է խմել՝ հանուն Գինեսի ռեկորդի Խաղաղ բողոքներն ԱՄՆ-ում «հասկանալի եւ ավելին քան օրինական են». Գերմանիայի արտգործնախարար Արման Թաթոյանը՝ մահացած վարակակիրների տվյալների հրապարակման մասին Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել աշնանը ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե «Հպարտ պացիենտ» վարչապետը մասնակցում է նիստերին և ասուլիսներ անում․ Իշխանյան Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ Սա լրջագույն հոգեկան խնդիր ունի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Համավարակային արագություն Մակրոնը հայտարարել է, որ սրճարանների բացումը վկայում է երջանիկ օրերի մասին Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Երկիրը կանգնած է աղետի եզրին, ԱԺ-ն զբաղված է ժամավաճառությամբ․ Իշխան Սաղաթելյան Շոյգուն ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Հաղթանակի շքերթին Մեզ համար հոգեբանական գիծ է, որ դուբինկաներով պետք է առողջություն պարտադրենք մեր ընտանիքի մյուս հատվածին. վարչապետ Ամուսնալուծության մասին լուրերից հետո Պոլինա Գագարինայի ամուսինն ինքնասպանության մասին բանաստեղծություններ է գրում Հայրապետյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ի տնօրենի կողմից գույք հափշտակելու փաստի առիթվ քրգործ է հարուցվել Պուտինը հստակեցրել է` երբ և ինչպես է Կրեմլը կիրառելու միջուկային զենքը Նորից փակվելու դեպքում կարող ենք հայտնվել այնպիսի աղետալի վիճակում, որ տարիներով չկարողանանք հաղթահարել. Փաշինյան Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, այսօր առնվազն պետք է տեսնեինք նրա հրաժարականը. Գորգիսյան Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ ԵՄ արգելքը վերաբերում է նաև չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որևէ ավիաընկերություն չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլուր․ Էդմոն Մարուքյան «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք կոնտակտ են ունեցել վարչապետի հետ կամ վերջինիս հետ շփում ունեցած մարդկանց հետ Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. Մենք ունենք 2-3 օր. Փաշինյան Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե Իրավիճակը շարունակում է ահագնանալ. Մեր իշխանության ծագումնաբանությունը այս իրավիճակում աշխատում է մեր դեմ. Փաշինյան Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան Այսօր ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը. ՍԱՏՄ Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 89 դեպք կա, որից 58-ը բուժվել է. մարզպետարան Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ. ուղիղ «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք կոնտակտ են ունեցել վարչապետի հետ կամ վերջինիս հետ շփում ունեցած մարդկանց հետ Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր. Դանիել Իոաննիսյան ԱԱԾ-ն՝ Փաշինյանի հանձնարարության հետքերով. հարուցվել է վարչական վարույթ Ձախողվածների քարոզչության մակաբույծներն անգոյության են դատապարտված. Աղվան Վարդանյան Կալանք է դրվել նաեւ այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Մինասյանն անձնապես չի ճանաչում. փաստաբան Չնայած սահմանափակումներին՝ արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր Ռադայում պահանջում են Ավակովին պաշտոնանկ անել Հայ զինծառայողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելու զորահանդեսին Նոր Նորքում հրազենով սպանություն կատարած տղամարդը 1,5 ամիս հետո ներկայացել է ոստիկանություն Արցախի նախագահը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Արցախում ֆուտբոլի զարգացման հնարավորությունները ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ օդապարիկ իրավունք չունի թռչել ԵՄ. Արփինե Հովհաննիսյան Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ Արամ Վարդևանյան․ Դատական նիստը ձգձգելու, ՄԻԵԴ-ի որոշման, դատախազի պահվածքի մասին Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն տապալեց հակաճգնաժամային ծրագրերը. այժմ խիստ սահմանափակումների կարիք կա. Գագիկ Համբարյան Ամերիկայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների հետևում կանգնած են` մարդկանց անվտանգության մասին ամենից շատ «մտածող» դեմոկրատները.Ազատ Ադամյան Քոնոր Մաքգրեգորը չորացրած մեղու է կերել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նախկին թիկնապահին սպառնում են բազմամիլիոնանոց հայցով «Ինտուիցիա» ֆիլմի աստղը ԱՄՆ-ում անկարգությունների ժամանակ ենթարկվել է ոստիկանության հարձակմանը Ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով հեռանում եմ քաղաքապետարանից. ՀՀԿ անդամ Պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի պերճանքն ու թշվառությունը Հիմա, որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը, չի տա NASA-ն նախազգուշացրել է Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդի մոտենալու մասին Իր պատճառով նույնիսկ տփոց ենք կերել, իսկ էսօր մեզ ուզում է սպանի՞. գյուղացիները չեն թողնում փակել «Մեյմանդարի» շուկան Թուրքիան Ռուսաստանից 1 միլիարդ դոլարի չափով զենք է պատվիրել Կապանի դեպքերով տուժողը հայտարարում է, որ ցուցմունքները տվել է Ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսն արդեն ապաքինվել է Apple-ը խնդրում է վերադարձնել գողացված iPhone-ները Միջաստղային «Օումուամուա» օբյեկտը կարող է ջրածնային սառույցից պատրաստված լինել Նա իր լրագրողական ոճը վերածել է պրեզիդենտական կռուտիտի․ Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն Արմեն Գևորգյան. գույքահարկի մասին Մեքսիկայի նախագահը առաջին ուղեւորությունն է կատարել երկամսյա կարանտինից հետո BMW 4-Series նոր կուպեն մինչ շնորհանդեսը գաղտնազերծել են Ռոբուստա տեսակի սուրճը, պարզվել է, զգայուն է կլիմայի համաշխարհային փոփոխության հանդեպ ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Անլրջության գագաթնակետին Fox. Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար ներգրավել են ռազմական ուղղաթիռներ Լաս-Վեգասում բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին Նանա Գնդոյանն ազատման դիմում է գրել Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները Առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը հաղթահարել է COVID- 19-ը և դուրս գրվել ԲԿ-ից «Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին». Արմեն Մուրադյան «Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից». Վարդևանյան Նիկոլի կլասիկ թռնելու «նուրբ» երանգը Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. հետաքննությունը 50 զինծառայող կմասնակցի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկմանը Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով
Հարցում

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը: Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում: «Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը «Հետք»-ին ահազանգեց, որ հոսանքազրկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:

«Ուլտրաիմիջինգ»-ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմեց, որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»: «Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,-պատմեց Արամ Քոչարյանը:

Փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:

Արամ Քոչարյանը պատմեց, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:

Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը վճարված է:

«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:

«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,-նշեց Արամ Քոչարյանը:

Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70 % աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել: «Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի հետ դեպարտամենտի պետ Նատալյա Սարաջանյանը պարզաբանեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավիճակը ֆորս մաժոր ճանաչելու հայտարարությունը վերաբերում էր միայն քաղաքացիների պարտքերին, սակայն ՀԷՑ-ը կվերականգնի «Ուլտրաիմիջինգի» էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նատալյա Սարաջյանը նշեց, իրենք նամակ չեն ստացել ընկերությունից: Թե ինչ հասցեով են ուղարկել, ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն:

«Ելնելով իրավիճակից` եթե մարդիկ տվյալ օրը չեն կարող վճարել և ասում են, որ էսինչ օրը կվճարեն, մենք կգնանք զիջման: Հիմա կվերականգնենք կենտրոնի մատակարարումը, իրենք խոստացել են 31-ին վճարել, հուսով ենք, որ կվճարեն»,-ասաց Նատալյա Սարաջյանը:

Քիչ անց «Ուլտրաիմիջինգ» կենտրոնից տեղեկացանք, որ հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն ոչ թե ՀԷՑ-ի բարի կամքի դրսևորման արդյունքում, այլ միայն վճարումը կատարելուց հետո: Կենտրոնի վարկավորումը կազմակերպվել է, և պարտքը մարվել:

Շտապօգնության մեքենայով կենտրոն բերված հիվանդին, մինչ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, տեղափոխել են այլ բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «Հետք»-ոում։

website by Sargssyan