Այսօր՝ 25 մայիսի 2020թ., 00:00
Քաջարանցիները ձերբակալվածներին ծափողջյուններով ճանապարհեցին Երևան Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում. իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն ամեն բան հրաշալի հասկանում են. Արսեն Բաբայան 1920-21-ը կրկնվում է՞. Սյունիքը պայքարում է. Բագրատ Եսայան Սեւան ելումուտը սահմանափակվում է. պարետի նոր որոշումը Ալինա Նիկողոսյան. Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է Երկու տարբեր իրականություն եւ վարչապետի կեռասենին Ավելի շատ սպանախ կերեք եւ ամեն ինչ լավ կլինի Ահա թե որտեղ է ծնվել Հարի Փոթերը Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան «Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում. Պոզով-պոչո՞վ Ամենասեքսուալ գեղարվեստական կինոնկարը Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը Յուլյա Կովալչուկը «սիրում է իր կնճիռներն» ու բաց չի թողնում սլացիկ ոտքերով պարծենալու հնարավորությունը (Լուսանկար) «Իմ համար սա ողբերգություն է». դերասանն անկեղծացել է Մեգան Մարքլը շարունակում է ծաղրել ամուսնուն՝ Հարրիին «Ռետինե տիկնիկներ սառած դեմքերով». Բաբկինայի ու Ուսպենսկայայի անհաջող լուսանկարը վախեցրել է օգտատերերին Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան «Նյու Յորք թայմսը» սարսափ եւ խուճապ է տարածում Թրամփն ամեն կերպ հասկացնում է, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ Շորտ, սպորտային կոշիկներ. Էմմիի լուսանկարը Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Մեսսին խռովել էր Իսպանիայից Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ (տեսանյութեր) Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով Տուրիստական ընկերություններից շատերին արտոնյալ վարկ չեն տրամադրել, ստիպված կրճատումներ են արել Ոճային 6 սխալներ, որոնք կարող են ձեզ ծերացնել «Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը». Արտակ Զաքարյան Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին Ծառայողական քննությունով չեք պրծնի Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը Մերկացել է հանուն մեծ սիրո Ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես. Ռուբեն Մելիքյան Չինաստանը հայտարարել է, որ մոտենում է ԱՄՆ-ի հետ նոր «սառը պատերազմը» «Նրա հետ մշտապես երեք հոգի կլինի․ նրանք նախկին զինվորականներ են» Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Թուրքիայի իշխանությունները արգելել են բնակիչներին տնից դուրս գալ Ուրազ բայրամ տոնի ժամանակ Լարված իրավիճակ Կապանում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել (Տեսանյութ) Կապանի ոստիկանության բաժնում քաղաքացուն բռնության ենթարկելու հետ կապված ծառայողական քննություն է սկսվել Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում Հենց այսպես էլ կոտրում են նարկոթրաֆիքի մեջքը Անչափ կարեւոր իրադարձություն. Պապիկյանն այցելել է ասֆալտի գործարան Արթուր Վանեցյանին կրկին կանչել են հարցաքննության Փաշինյանը կիրակի առավոտ կեռաս է հավաքել «Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք Հարգելի ձերքայլականներ, քայլ արեք, մերժեք Նիկոլին. Ստեփան Դանիելյան Գերմանական կրքեր՝ առանց երկրպագուների Ստյոպան իշխանության հովանավորության ներքո է. իրավապաշտպան Երեւանում գտնվող հնդիկը նետվել է չորրորդ հարկից եւ ողջ մնացել Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Փաշինյան Փաշինյանը և նրա կառավարության անդամները ամեն ինչ անում են հայ-վրացական հարաբերությունները գահավիժեն. քաղաքագետ Ջո Բայդենը հաղթել է փրայմերիզը Հավայան կղզիներում Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել Օրվա խորհուրդը. Հավատքը պարզապես զգացմունք կամ մտքի աշխատանք չէ Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական. Գեւորգ Պետրոսյան Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, առաջին որոշումն է. Արայիկ Հարությունյան Սատկել է 84 տարեկան կոկորդիլոսը, որին շատ էր սիրում Ադոլֆ Հիտլերը (Տեսանյութ) Արսեն Թորոսյանը թվեր է խփում. որքան ուզեն, այնքան էլ կխփեն «Ուշադիր նայեք այս մարդկանց նկարները. այսօր նրանք այդ աշխատանքի դիմաց ստացել են ընդամենը 140.000 դրամ աշխատավարձ» Նուդիստների հարսանիքին 40 մերկ մարդ է մասնակցել (լուսանկար) Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը մուտք է գործել բանկ և պատանդ է վերցրել 6 մարդու․ (տեսանյութ) Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյան (տեսանյութ) Վրաստանում ԱԴ չեղարկումից հետո թույլ կտան հարսանիքների անցկացնել հյուրերի 10-ից ոչ ավելի թվով Աստղագետներին զարմացրել է տիեզերքում հայտնաբերված գալակտիկայի տեսքը Բժի՞շկ, թե՞ գլխավոր բժիշկ Forbes․ Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը ՀՔԾ որոշումից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում․ Անի Սամսոնյան Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արշավիր Ղարամյան Ռուսաստանում վերջին զանգը կանցկացվի առցանց ձեւաչափով Համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն. Ա. Հովհաննիսյան «Հեղափոխությունը» բոլոր ֆորմատներում նահանջ է արձանագրում. Ստեփան Դանիելյան Հավատալ այս ամենի պատահականությանը ուղղակի ծայրահեղ դժվար է. Արամ Վարդեւանյան Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից․ ԱՆ Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ
Հարցում

Տարասովն առաջարկում է ԼՂ հարցով ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքել

«168 Ժամ»-ը գրում է․ «Իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրություններին և ԼՂ հակամարտության գոտում ներկայումս առկա անվտանգային խնդիրներին։

Ստանիսլավ Տարասովը նախ անդրադարձավ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները հետաձգելու մասին առաջարկ-պահանջներին՝ ասելով, որ դա, իհարկե, ԼՂՀ իշխանությունների ներքին գործն է, որին չի միջամտում Հայաստանը, և, առավել ևս՝ Ռուսաստանից դժվար է դրան անդրադառնալ։

Ըստ նրա՝ երևում է, որ դրա վերաբերյալ Արցախում կան ներքին գաղափարներ, ընկալումներ։ «Մենք պարզապես համաշխարհային պրակտիկան դիտարկելով ենք գնահատում իրավիճակը։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, ամսի 22-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, մեր նախագահը հետաձգեց դա կորոնավիրուսի տարածման պատճառով։

Նիկոլ Փաշինյանը ևս Սահմանադրական դատարանի հանրաքվեն հետաձգեց, իսկ ինչո՞ւ Ղարաբաղը չի անում նույնը՝ դժվար է ասել։ Այն փաստարկները, որ Ղարաբաղում չկա կորոնավիրուսով վարակված անձ, համոզիչ չեն, քանի որ Արցախն Իրանի հետ սահման ունի, իսկ Իրանի հյուսիսում պանդեմիայի էպիկենտրոն է ձևավորվել։ Պետք է հասկանալ, որ վիրուսը չի ճանաչում անձնագիր, ազգություն, ուստի ավելի նպատակահարմար կլիներ իրավիճակը գնահատել այլ դիտանկյունից, բայց կրկնեմ՝ խոսքն իմ անձնական կարծիքի մասին է, և բոլոր հարցերը որոշում են Ստեփանակերտն ու Երևանը»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե ի՞նչ նշանակություն է ունենալու այն հանգամանքը, թե ում են այս ընտրություններում ոչ հրապարակային կերպով աջակցում ՀՀ իշխանությունները, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց․ «Որքանով մենք գիտենք, բոլոր ղեկավարները՝ թե Նիկոլ Փաշինյանը, թե Բակո Սահակյանը, հրապարակային չեզոք դիրքորոշում են ստանձնել, և այս իրավիճակում դա ճիշտ մոտեցում է, հայերը քաղաքականապես զարգացած ժողովուրդ են, նրանք ունակ են ունենալ ընտրություն՝ առաջնորդվելով սեփական ներքին շահերով, և ում ընտրեն՝ նրա հետ էլ կաշխատեն։ Կարծում եմ՝ մոտեցումն այսպիսին է, իսկ Մոսկվան հակված է աշխատել և հարգել ցանկացած հաղթողի գալիք ընտրություններում»։

Ռուս քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը որևէ նախընտրություն չունի թեկնածուների շարքում։ Նրա խոսքով՝ իրենք կարող էին հետաքրքրություն ցուցաբերել, ավելին, ռուսական քարտ խաղարկել, սակայն, ինչպես տեսնում են, դիսկուսիան ներքաղաքական հարցերի և օրակարգի շուրջ է, տեղական լոկալ խնդիր է լուծվում։ Ուստի, Տարասովի հավաստիացմամբ, այս գործընթացում Մոսկվան միմիայն դիտորդի դերում է և ոչ ավելի։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը միտված են իրավիճակի կայունացմանը՝ ինչպես ԼՂ հակամարտության գոտում, այնպես էլ՝ տարածաշրջանում։ Շատ բարդ իրավիճակ է ստեղծվում նաև տարածաշրջանում այս պանդեմիայով պայմանավորված: Այստեղ իրավիճակը դեռ երկար ժամանակ է լարված լինելու և հստակ է դառնալու, թե ով ով է։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերում, և ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում չենք տեսնում որևէ ուժ, որն այդ փաստը կասկածի տակ կդնի»,- ասաց Տարասովը:

Խոսելով կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից և հնարավոր անվտանգային խնդիրներից՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ ներկայումս իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում։

«Անդրկովկասյան երկրներն ունեն սահման Իրանի հետ, Անդրկովկասի բոլոր երկրները, թեև փակել են սահմանները, սակայն ապահովագրված չեն պանդեմիայից, վիրուսն անձնագրով չէ, և պանդեմիան կարող է տարածվել բոլորի վրա, և ճիշտ, մարդասիրական կլիներ, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը ստորագրեին ժամանակավոր համաձայնագիր՝ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին, թեկուզ շատ ժամանակավոր՝ այս կորոնավիրուսի պատճառով, քանի որ նման երևույթներն ազգություն չեն ճանաչում, այն տարածվում է և ախտահարում է հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին, ում ցանկանաք։

Այս իրավիճակում քաղաքականություն վարելը ողջամիտ չէ, Աստված չանի, որ պանդեմիան լրջորեն տարածվի, իսկ գագաթնակետը դեռ առջևում է, այս իրավիճակում ամեն խնդիր երկրորդ պլան է մղվում։ Շատ կիրթ մոտեցում կլիներ, եթե ղեկավարներից մեկը հանդես գար նախաձեռնությամբ՝ ստորագրել ժամանակավոր համաձայնագիր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Սիրիայի և Իդլիբի օրինակով մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսն այնտեղ նպաստում է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունն էապես կրճատվի, սա անվտանգային խնդիր է»,- նման կարծիք հայտնեց Տարասովը՝ շարունակելով, որ գալիս է մի պահ, երբ պետք է սթափվել, կանգ առնել և մտածել, թե ինչպես առաջ շարժվել հետո, ինչն է առաջնային և ինչը՝ երկրորդային։

Նրա խոսքով՝ պանդեմիան երևույթ է, երբ միլիոնավոր մարդկանց է վերացնում, սա այնպիսի երևույթ է, որին պատմության տարբեր փուլերում առնչվել է նաև այս տարածաշրջանը. Խլվել են բազում կյանքեր։

«Ո՞ւմ է պետք իր ետևից դատարկ դաշտեր թողնել, պանդեմիան փոխում է աշխարհագրական սահմանները, վերացնում է քաղաքական ռեժիմները, փոխում է երկրների կառուցվածքը, դրան շատ լուրջ է պետք վերաբերվել, պետք է կանգ առնել։ Փաշինյանն ու Ալիևը միջազգային հանրության մեծ հարգանքին կարժանանային, եթե պայմանավորվեին հրադադար հաստատել առցանց եղանակով, թեկուզ կարող են նաև պայմանավորվել և դադարեցնել երկու-երեք ամսով, որից հետո կարող են շարունակել հարաբերություններ պարզել»,- ասաց Տարասովը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար», մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև: Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից՝ այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը: Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»:

website by Sargssyan