Մթերային խանութները 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի մարդկանց
Համաձայն պարետի վերջին որոշման՝ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը զբաղվում է մթերային ապրանքների վաճառքով, պետք է 10:00-ից 12:00-ն սպասարկի միայն կենսաթոշակային տարիքի մարդկանց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտել 14:00-ից:
«Մինչ այդ պահը եւ դրանից հետո պետք է տարածքները ախտահանել»,- նշեց նա:
Սիմոնյանը պարզաբանեց, որ նոր որոշման մեջ ներկայացված փոփոխությունների տարբերությունն այն է, որ այն կազմվել է աղյուսակի տեսքով եւ ավելի մանրամասն է ներկայացված:
«Մնացած բոլոր սահմանափակումները գործում են մինչեւ մարտի 31-ը, սակայն բացառված չէ, որ մինչ այդ պարետի հանձնարարականով կարող են թույլատրվել կամ արգելվել տնտեսական գործունեության այլ տեսակներ: Բոլոր որոշւմներն ընդունվում են՝ ելնելով տեղաշարժի ազատության սահմանափակման տրամաբանությունից»,- եզրափակեց փոխնախարարը: