Այսօր՝ 14 հուլիսի 2020թ., 00:00
Հիմա խոսքերն ավելորդ են, հիմա կենաց ու մահու պայքար է. Միքայել Մինասյան «Կպավ, կպավ». ՊՆ-ի նոր տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ «Շատ կարևորագույն բարձունք է, այստեղից մենք կարող ենք խոցել Թովուզը». Գրիգոր Գրիգորյան Քոչարյանի պաշտպանը միջնորդեց գործը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հետեւաբար, ՀԱՊԿ-ը պետք է միայն Բաքվին կոչ անի դադարեցնել կրակը. Մարուքյան «Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից». Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ իր «մեծ ծրագրերի» մասին Լրջացեք, բանակը անդադար չի կարող սվաղել մեր սխալները Համերաշխություն Հայաստանին. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից. Իտալիացի պատգամավոր Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է. Կարեն Քոչարյան Անլրջություն առանց սահմանների Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների․ Սեյրան Օհանյան Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ Դավիթ Խաժակյանին հետեւում են, «գաղտնալսում» Կրեմլը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով ՍԴ նիստը երրորդ անգամ չկայացավ. Սահմանադրական դատարանի դռները «փակ» կլինեն մինչեւ օգոստոսի 25-ը Երկու հայ զինծառայող է զոհվել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել Հայաստանի խաղաղ բնակչության եւ սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին գործի կասեցման մասին ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին Նշանակետի տակ են Տավուշի բնակավայրերը. Նաիրա Զոհրաբյանը դիմել Եվրոպական կառույցների ղեկավարներին Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով Առաջին անգամ Ռուսաստանից ոսկու արտահանումը գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ «Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ին Ադրբեջանական կողմից սպանվել է գեներալ-մայոր եւ գնդապետ Թուրք հաքերները չեն կարողացել կոտրել ՀՀ պետական գերատեսչությունների կայքերը 114 հայ երեխայի որդեգրման համար փոխանցվել է 1.800.000 եվրո, 26.000 դոլար Հայոց Եկեղեցին դատապարտում է Թուրքիայի կառավարության` քաղաքական շահերից ելնող, կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացը վնասող որոշումը Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելով՝ մենք արդեն աշխարհիկ չենք. Օրհան Փամուք Գյումրին` երեկվա կարկուտից ու հորդառատ անձրևից հետո. (տեսանյութ) Երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել․ Արթուր Ղազինյան Քննիչն առավոտյան գնացել է քաղցկեղով հիվանդ, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն ու առանց հիմնավորման հրավիրել ոստիկանություն․ Սամվել Ֆարմանյան Պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել Հավատացած ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ խոսնակ Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը եւ պատճառները անհայտ են Հայկական ԶՈւ-երն արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները Արամ Ա Կաթողիկոսը Արցախի նախագահի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել են». Коммерсантъ-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին Ուկրաինան որոշել է աջակցել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Վարակման 339 նոր դեպք կա. 864 պացիենտ ապաքինվել է Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտությունը ՌԴ ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն հաստատել իրենց մոտ կորոնավիրուսի բացակայությունը «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները. Ինչ են զեկուցել Փաշինյանին Ավետարանչական եկեղեցու սպասումները Փաշինյանը չի արդարացրել Ադրբեջանցիները հող նախապատրաստում, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. Քաղաքական որոշում եւ քաստինգ Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում Լեւոն Յոլյանի որոշմամբ կասեցվել է Առողջապահության նախարարության հաշվեքննությունը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին եւ խստորեն պահպանել հրադադարը Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը Շիֆը մտահոգված է Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին էսկալացիան կանխելու միջոցներ ձեռնարկել Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել Գյումրիում անձրեւից եւ կարկուտից վնասվել է քաղաքային մարզադաշտը (ֆոտո) ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման․ ԱՀԿ
Հարցում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Նամակում մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, եւ կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն եւ մեր կողմից ներկայացված հիմնավորումները կօգնեն Ձեզ իրավաչափ որոշում կայացնելու գործում:

Հարգանքով՝

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արձանագրված փաստ է աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը: Այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմիա:

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել, հաշվի առնելով հենց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) հաստատված դեպքերը եւ դրա հնարավոր տարածման ռիսկերը: 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 265 նշված վարակի դեպք:

Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետությունում եւս հայտարարելու արտակարգ դրություն:

1) Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում» :

2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ մասը որը վերաբերում է Նախագահի լիազորություններին նախատեսում է, որ. «Հանրապետության նախագահը՝ …աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ»:

3) Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:

4) Այսինքն Սահմանադիրը հստակ տարանջատում է «արտակարգ դրություն» եւ «արտակարգ իրավիճակ» եզրույթներըը:

5) Արտակարգ դրության հիմքը՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է:

6) «Արտակարգ դրություն» եւ «արտակարգ իրավիճակ» իրավական ռեժիմները տարանջատված են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում: Հատկանշական է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Այսինքն սպառնալիքը պետք է ուղղված լինի հենց եւ բացառապես Սահմանադրական կարգին:

7) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերում, ինքնին որպես իրավական առանձին եւ/կամ միակ հիմք չի հիշատակվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «արտակարգ իրավիճակները» ձեւակերպումը: Հարցը դիտարկվել է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող վտանգների լույսի ներքո: Նշվածը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում, է որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն»: Այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերը համանման են այդ տեսանկյունից եւ նույն բացառիկ հիմքն են նախատեսում արտակարգ դրություն հայտարարելու համար, այն է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»:

8) Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:

9) Այսինքն տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու հիմքը եւ հիմնավորումը պետք է դիտարկել առհասարակ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի եզրույթի լույսի ներքո: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ...:»: Այսինքն օրենսդիրը հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված հիմքը որոշակիորեն մանրմասնել է այն, դրանով իսկ օգտագործելով «ներառյալ» եզրույթը:

10) Այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակներ» ձեւակերպումը ի տարբերություն ՀՀ օրենսդրության առկա չէ, որեւէ կերպ չի կարող արգելափակել արտակարգ դրության հայտարարումը արտակարգ իրավիճակներում, քանի որ ցանկացած արտակարգ իրավիճակը որը ինքնին հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնացող արդեն իսկ հիմք է արտակարգ դրություն հայտարարելու համար, իսկ դրա շրջանակը ոչ մի երկրում չի կարող սպառիչ թվարկվել, քանի որ դրանք անկանխատեսելի են:

11) Կրկին պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չի տվել օրենսդրական ձեւակերպմանը, քանի որ հիմքը թե Հայաստանում թե Արցախում հանդիսանում է հենց Սահմանադրության ուժով ձեւակերպված՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալը:

12) Արդյունքում ՀՀ կառավարությունը գտել է , որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկերը եւ վտանգները այնպիսին են, որ ինքնին հանդիսանում են հենց սահմանադրական կարգին սպառնալիք:

13) Նշվածը պայմանավորված է նրանով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ այն որակվել է որպես պանդեմիա, այն հանդիսանում է ուղղակի սպառնալիք մարդկանց կյանքին եւ առողջությանը, իսկ ՀՀ-ում եւ ԱՀ-ում Սահմանադրական կարգի հիմունք-նորմ /երկու դեպքում էլ 3-րդ հոդվածում ամրագրված/ հանդիսանում հետեւյալը «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Այսինքն ցավալիորեն կորոնավիրուսային հիվանդությունը հենց սպառնալիք է սահմանադրական կարգի առանցքին՝ մարդկանց իրավունքներին եւ դրանց նկատմամբ պետության երաշխավորման պարտականությանը:

14) Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է նաեւ սահմանադրական կարգի մեկ այլ սկզբունքի ՀՀ-ում եւ ԱՀ-ում ամրագրված /երկու դեպքում էլ Սահմանադրության 1-ին հոդված/ սոցիալական պետություն սկզբունքին եւ կրկին դրանից բխող պետության պարտականությունների հնարավոր արգելափակմանը:

15) Այսինքն տվյալ դեպքում առկա է ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքը, ինչպես ներկայացվեց Սահմանադրության 1-ին եւ 3-րդ հոդվածների մասով, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգի հիմունքներ եւ առկա է դրա կանխարգելման անհրաժեշտությունը:

16) Միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ եւ հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, այլ ոչ «արտակարգ իրավիճակի» պայմաններում»:

 

website by Sargssyan