Կորոնավիրուսը կանցնի կգնա, իսկ հարցերը կմնան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ ապրիլի 12-ին նշվող Սուրբ Հարության տոնից հետո կյանքը կվերադառնա նորմալ հունի մեջ:
Բնականաբար մեզ մոտ եւս, աշխարհի տարբեր երկրներում եւս մի օր, եւ շատ շուտով կյանքը վերադառնալու է բնականոն հուն, բայց հարցեր են լինելու, որոնք մնալու են անպատասխան:
Այսպես, այդ ինչպե՞ս բժշկության հետ որեւէ կապ չունեցող Բիլ Գեյթսը սրանից վեց տարի առաջ արդեն խոսում էր այս վիրուսի եւ նրա վտանգավորության մասին կամ Համաշխարհային բանկում մարգարենե՞ր են նստած, որ նույնպես զգուշացնում էին կորոնավիրուսի տարածման մասին:
Այդ ինչպես եղավ, որ դեռ 1981թ. ֆանտաստ գրողներից մեկը վեպ էր գրել վտանգավոր վիրուսի մասին, եւ ճիշտ տեղորոշել, որ այն սկսվելու է Ուհանից:
Այդ ինչպես եղավ, որ Ուհանից վիրուսը չտարածվեց Չինաստանի երկու գլխավոր բիզնես կենտրոններ՝ Պեկին եւ Շանհայ, բայց եկավ ու հաստատվեց Իրանում, այն էլ այդ երկրի հոգեւոր կենտրոնում:
Ինչու մյուս երկրների համեմատ Իրանում եւ Իտալիայում մահացավ տասը հիվանդից մեկը:
Ինչո՞ւ հենց Իրանը եւ Իտալիան: Մի՞թե այս հիվանդությունը կապ ուներ Իրանի եւ Իտալիայի վարած քաղաքականությունների հետ:
Ինչո՞ւ Հայաստանում եւ Վրաստանում ներկայացվեց գրեթե նույն պատմությունը վիրուսի տարածման հետ կապված: Հայաստանում՝ նշանդրեք, իսկ Վրաստանում՝ նովրուզի տոնակատարություն:
Ինչո՞ւ Շվեդիան հայտարարեց, որ այս վիրուսը գրիպի այլ տեսակներից ոչնչով չի տարբերվում եւ արտակարգ միջոցառումներ չիրականացվեց:
Ինչու նույնանման կլիմա ունեցող Գերմանիայում եւ Լեհաստանում վիրուսի տարածման աստիճանը միմյանցից այսքան մեծ տարբերություն տվեց: Գերմանիայում հիվանդների թիվը հասել է 37 հազարի, իսկ Լեհաստանում անգամ հազարի չի հասել: Ի դեպ, առողջապահության ծառայություններով Գերմանիան անհամեմատ գերազանցում է Լեհաստանին, իսկ Լեհաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեն ամենօրյա սերտ շփումներ:
Ինչո՞ւ են պարբերաբար հայտարարվում, թե այս կամ այն հայտնի մարդը կամ պետության առաջնորդը հիվանդ է կորոնավիրուսով:
Մի խոսքով հարցերը շատ-շատ են, որոնց պատասխանները երբեք չեն տրվելու:
Վարդան Մխիթարյան
Top-News.am