Այսօր՝ 24 սեպտեմբերի 2020թ., 00:00
Կատարել են կրճատումներ սոցիալական և առողջապահական ոլորտում, ավելացրել գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման և սպասարկման ծախսերը Մերկացրել է հարեւանուհուն, ծեծել եւ դուրս շպրտել փողոց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին Հայ-ամերիկյան բանակցություններից առաջ կառավարությունը լոբբիստական ընկերություն է վարձել. արժեքը 10 հազար դոլար Բայդենի որդին միլիոնավոր դոլարներ է ստացել ռուս միլիարդատիրուհուց. ԱՄՆ Սենատում աղմկահարույց զեկույց է հրապարակվել Թրամփի որդուն կհարցաքննեն խարդախության գործով Բարսելոնան Ատլետիկո տեղափոխված Սուարեսից շնորհակալություն է հայտնել Սթոուն. «Ամենալավը համբուրվում էր դե Նիրոն» Նաստյա Կամենսկիխը կրկին մերկացել է եւ լուսանկարվել «Մանկապիղծ մոլագար» Սուարեսն արտասվել է «Բարսելոնայից» հեռանալուց (տեսանյութ) Գիտնականները բնական հակաբիոտիկ են հայտնաբերել Կորոնավիրուսը Հայաստանի կառավարությանը եւս 30 միլիոն եվրո նվիրեց Վրիպումները չկրկնելու ժամանակը. Արարատ-Արմենիա – Ցելյե հանդիպմանն ընդառաջ «Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինը Հաց չեն ուտում, միայն թե հասնեն Ռուսաստան Գարեջրի ապրանքանիշը պատրաստ է 50 000 դոլար վճարել՝ գարեջրով զբոսայգիներ ուսումնասիրելու համար Թուրքիայում հատկապես վտանգավոր մոծակների տեսակ է հայտնվել Թրամփը խոստացել է «հաղթել կոմունիզմին» Զբոսայգում աղբ թափածներն այն կստանան փոստով՝ տանը Նիկոլ Փաշինյանի Ծուռ հայելիների թագավորությունը Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ծրագիրը․ այն ուղղված է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցությանը Իշխանության են եկել ագահ եւ բոլշեւիկյան մտածողությամբ տղաներ ու աղջիկներ Վարչապետի դատաիրավական էմոցիաները Քննարկումները ցույց են տալիս, որ կլինեն մի քանի թեկնածուներ. Հրայր Թովմասյան Փաշինյանն ապրում է այլ երկրում, իսկ մնացածը՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է մարդկանց «շարժողունակության ավելացումը» ԱԳՆ աթոռը զբաղեցնող անձը կբացատրի՞, թե ինչ նկատի ունի «միջնադարյան շրջափակում» ասելով․ Գագիկ Համբարյան Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում 31 մլն դրամ կառավարությունից՝ խիստ վիճահարույց արդյունավետությամբ գովազդային արշավի համար Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում Ամերիկուհին ամուսնուն թունավորել է թունավոր սնկերով․ Նրան մատնել է Google-ում որոնումը ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանից Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել. Դիլանյան Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ ընտրություններում պարտվելու դեպքում Իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին պահում են ԱԱԾ «պադվալներում» Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում. Օնիկ Գասպարյանը՝ խնդրի առջեւ Դեռեւս ինքաառաջադրման որոշում չեմ կայացրել. Խունդկարյանը ժամանեց ՍԴ Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են Նիկոլ Փաշինյանը դատարանում պաշտպանվում է պետության գումարներով. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները զարմացած են Պայթյունի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է Թուրքիան զինյալների 50 հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան (լուսանկարներ) Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքներն, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր. Զախարովա Կառավարության շենքում անգամ ծտի ձայնն է ձայնագրվում Հավանական է՝ Ալիևի հայտարարությունը նախապատրաստական քարոզչական ֆոն է հետագա ռազմական գործողությունների արդարացման համար Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի (լուսանկարներ) Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել «Ոչինչ չունեմ ասելու». Հրայր Թովմասյան Տոտին մոտ է «Ռոմա» վերադառնալուն Կիպրոս. Թուրքիայի հետ տարաձայնությունները Միջերկրական ծովի շուրջ պետք է լուծվեն Հաագայի միջազգային արբիտրաժում Արքայազն Չարլզը «Մարշալի պլանի» կոչ է արել` բնության, մարդկանց եւ մոլորակի փրկության համար ԵՄ հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել Արարատ Միրզոյանի նման տաղանդավոր ԱԺ նախագահ երբեք չենք ունեցել Դիմում «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության դեմ Հայհոյանքներ, բռնության կոչեր. հորը եւ որդուն մեղադրվում են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՔԿ «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են բոնուսներից՝ 1 միլիոն եվրո Առաջին անգամ Թուրքիայի ԱԳՆ–ը եւ ՊՆ–ը կոպիտ արձագանքեցին ադրբեջանցի մեկ զինվորի մահվանը Երեւանում 14-հարկանի շենքի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել. մեկնել է 3 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին Ինչու՞ եք գցում ձեր արժանապատվությունը. Ինչու եք մուրում իրանց պարգևը Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից Փաշինյանի թիմակիցները Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված կազմակերպությունից 48 միլիոն դոլար են ստացել (տեսանյութ) Պատկերացրեք՝ տաքսիստ եք և այս երկուսը նստում են ձեր տաքսին․ ի՞նչ երաժշտություն կմիացնեք Որքա՞ն արագ ու ուր են փախնելու էս սաղ Ռուբինյանները եթե հանկարծ էդ շատ քիչ մարդկանց կեսը այ սենց հավաքվի հրապարակում Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետեվանքներ Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին Հունիս-հուլիսին, երբ կովիդից շաբաթական 90–100 մարդ էր մահանում, կորոնավիրուսը մի տեսակ փակ թեմա էր Լուկաշենկո. Մենք միակն ենք, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չի ունեցել
Հարցում

Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Արամ Համբարյան

Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները եւ, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյոք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։

Արամ Համբարյանը նշել է, որ արդեն մոտ 2 տասնամյակ է, ինչ այս ծրագիրը տարբեր «հարձակումների» է ենթարկվում։ «Սա ամենածանր հարձակումն էր, կարծում եմ՝ վատագույնը, որին երբեւէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որեւէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետեւում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ հիմա արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- նշել է նա։


Իր խոսքում Ա. Համբարյանն ընդգծել է, որ նախքան որեւէ վերջնական գնահատական տալը, պետք է հաշվի առնել ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի սահմանադրական համակարգը։ Նա նշել է, որ դեռ 1997 թ., երբ Բրադ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ավելին՝ Ա. Համբարյանի դիտարկմամբ, այդ ժամանակ ծրագիրը քննադատվել եւ ընդդիմության է հանդիպել գրեթե նույն կերպ, ինչ այսօր։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հենց այս քայլի շնորհիվ է, որ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։

«Այս ամենը անընդհատ շարունակվել է, որովհետեւ 20 տարվա ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել», - նշել է նա՝ հայտնելով, որ ծրագրի դեմ տարբեր փուլերում հանդես է եկել թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, սակայն այն շարունակել է գործել։

Ծրագրի նպատակը առաջին իսկ օրից Արցախին մարդասիրական օգնություն ցույց տալն է եղել։ Սկզբնական շրջանում այն ներառել է նյութական օգնություն առողջապահական ոլորտում, ապա՝ մաքուր ջրի խնդրի լուծում, այսօր արդեն՝ ականազերծման աշխատանքներ։ Համբարյանի որակմամբ՝ սա խաղաղության գործընթացի մի մասն է։

Անդրադառնալով վերջնական որոշման վերաբերյալ շատերին հուզող հարցին՝ Ա. Համբարյանը նշել է. «Վերջնական որոշումը առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում ի հայտ կգա, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»։

Խոսելով այդ ընթացքում նախատեսված քայլերի մասին՝ Համբարյանը շեշտել է, որ այս շրջանը պատահական չի ընտրված, քանի որ ԱՄՆ օրենսդիրներն այս պահին առավել մտահոված են առողջապահական համակարգի, տնտեսության, ԱՄՆ բնակչության առողջությանը առնչվող հարցերով։ Ծրագրի վերագործարկման տեսլականը Ա. Համփարյանը տեսնում է Ամերիկայի հայկական համայնքի կողմից մտահոգությունների բարձրաձայնման ճանապարհով. «Կոնգրեսականները ներկայումս, ինչպես նշեցի, շատ զբաղված են այլ հարցերով, սակայն նրանք այս խնդիրներին ուշադրություն եւս դարձնում են, եւ եթե դուք այդ մասին չհայտնեք նրանց, ապա կենթադրեն, որ ձեզ համար միեւնույն է»,- ընդգծել է նա, կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող հայերին այս հարցի առնչությամբ նամակ ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին՝ այցելելով ANCA.org/aid կայք։

«Արդյո՞ք Արցախին վերաբերող այս որոշումը վերջնական է։ Պատասխանն է՝ ոչ։ Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում»,- հայտարարել է Արամ Համբարյանը, հավելելով, որ թե՛ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան եւ Արցախի համար սա առաջնահերթություն է, ինչի համար նրանք համատեղ մեծ աշխատանքներ են տանում։ «Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- շեշտել է Ա. Համբարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan