Հայաստանի զբոսաշրջությունն այս տարի առնվազն 600 միլիոն դոլար կկորցնի. փորձագետ
Այս տարի հայկական տուրիզմն առնվազն 600 միլիոն դոլար կկորցնի՝ հաշվի առնելով, որ այցերի չեղարկումները, որոնք կանխատեսվում էին մինչեւ մայիս, այժմ կներառեն նաեւ հունիսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նա պարզաբանեց, որ եթե հաշվի առնենք այն փաստը, որ 2019 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում 770 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, եւ բազմապատկենք այդ թիվը 800 դոլարով, որը, ամենահամեստ հաշվարկներով, տուրիստը ղՀայաստանի զբոսաշրջությունն այս տարի առնվազն 600 միլիոն դոլար կկորցնի. փորձագետ ծախսում է այստեղ, ապա պարզ կդառնա, թե ինչ գումարներ կարող է կորցնել Հայաստանի տնտեսությունն այս ոլորտի ճգնաժամի հետեւանքով:
«Եւ սա չնայած նրան, որ այս տարի մոտ 15 տոկոս աճ էր կանխատեսվում: Բացի այդ, այս գումարի 20 տոկոսը բյուջե է գնում հարկերի տեսքով: Ընդհանուր առմամբ, անցած տարի Հայաստան է այցելել ավելի քան 1.8 միլիոն զբոսաշրջիկ, իսկ ամբողջ ոլորտի ընդհանուր եկամուտը 1.9 միլիարդ դրամ է կազմել, այսինքն` Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոսը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով` կորոնավիրուսից ամենամեծ վնասը կհասցվի հենց այս ոլորտին, ուստի պետք է վճռական միջոցներ ձեռնարկվեն` հաշվի առնելով այն մուլտիպլիկատիվ լուրջ ազդեցությունը, որ ունի զբոսաշրջությունն ամբողջ տնտեսության վրա:
«Հյուրանոցները փակվում են, հանրային սննդի օբյեկտների, սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը սահմանափակվել է: Միեւնույն ժամանակ, բացի վնասներից, ճգնաժամը կարող է զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, եթե մենք գրագետ կերպով կառավարենք առկա ռեսուրսները»,- եզրափակեց փորձագետը: