Կրակոցներ Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Կրակոցներն են հնչել Լոռու մարզում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ մարտի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, հրազենային վնասվածքներով Վանաձորի բուժկենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, քննիչներ ու փորձաքրեագետներ: Դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի փայտե մահակներ: Դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն ու 35-ամյա Հովսեփ Սարգսյանն են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: