Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00
Որոշ մարդիկ իրենց գեների պատճառով կարող են ավելի խոցելի լինել Covid-19-ի հանդեպ Աշխարհի ամենաերկար եղունգներով կինը պատմել է դրանց կորստի մասին «Պորտուն» ծանր պարտություն կրեց Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Տղամարդը 40 տարի միեւնույն թվերով վիճակախաղ է խաղացել եւ հարստացել Խոշտանգում՝ վարչապետի բարձր հովանու ներքո (տեսանյութ) Փորձագետը՝ սմարթֆոնը գաղտնալսելու հնարքների մասին Դավիթ Անանյանը նախընտրել է հեռանալ, քան հեռացնել պրոֆեսիոնալ կադրին «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը Դժգոհություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար Քաղաքացու հարցերը վարչապետին Անթաքույց տգիտության մասին Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է Կարող ա վարչապետի էջի վրա ռեփորթ անենք Անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ «5-րդ ալիքն» Արցախում արգելափակվել է (Տեսանյութ) Ովքեր են Երեւանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ են փորձարկում Ինիեստան ներկայացրել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը՝ ներառելով Մեսսիին, Չավիին, Ռոնալդուին և Ռամոսին Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել Թրամփի և Բայդենի շտաբների վրա հաքերային հարձակման փորձեր են եղել «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Առաջատարը դեռ «Արարատ Արմենիան» է Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը «ԱԱԾ աշխատակիցների» հարսանեկան անակնկալ պարը վարչապետի ֆեյսբուքյան էջում Փաշինյան. «Քաղաքացին պետք է պահանջի, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ» Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ազատել իրանցի բոլոր պատանդներին Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 78, երիտասարդը՝ 33 տարեկան Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. վարչապետ Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Բնականոն աշխատանքը խաթարված է. «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց» Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, պարզապես մի՛ արա. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի էջում սկսված ֆոտոարշավի մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին. Զեյնալյանի նախագծի տապալման հետքերով ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը. հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը (տեսանյութ) Ռուսական Առաջին ալիքը պատմել է «եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսային մտահոգիչ իրավիճակի մասին (տեսանյութ) ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Փաշինյան Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խիստ կասկածելի ու վտանգավոր գործընթացներ Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի Ինչու Լեւոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր․ հայտնի բրիտանացի գիտնական Գեյթսը մտադիր է հիմա էլ երեխաներին վակցինացիայի ենթարկել Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների գործունեությունը Դավիթ Անանյանի հրաժարականը ՊՎԾ ստուգումների հետ որեւէ կապ չունի Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել աղմկահարույց եւ առեղծվածային հանցագործությունից Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցանքների համար Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ից Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան Փաշինյան Նիկոլը իր էջում չստուգված նյութեր է տեղադրում, վարկաբեկում մարդկանց եւ ընկերություններ Թորոսյանը եւ Փաշինյանը բացառապես զբաղված են խուճապ տարածելով Դիմակը վարակի տարածման աղբյուր կամ դիմակը վիրուսից չի պաշտպանում Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար Տղամարդն աճուրդի միջոցով գնված մեքենայում 850 000 դոլար արժողությամբ կոկաինի տասնյակ փաթեթներ է հայտնաբերել Վրաստանի առողջապահության նախարարը հերքել է Գախարիայի հրաժարականի մասին լուրերը Ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ. ինսայդերը պատմել է կարանտինի ընթացքում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի կյանքի մասին Արցախի մասին ֆիլմը ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում Չինաստանի «պատվաստանյութերի կայսրն» ամուսնալուծվել է՝ նախկին կնոջը մեկ օրում դարձնելով միլիարդատիրուհի Ռուս գնդապետը ծեծելով պատժել է իր ենթականերին` Սիրիայում Ասադի անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելու համար Եթե մարդը կորոնավիրուսի վարակակիր է, չունի գանգատ, նրան ոչ մի դեղորայք պետք չի նշանակել. Մելանյա Շմավոնյան «Նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք». Տեր Օշին քահանա «Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. Միհրան Պողոսյան (տեսանյութ) «Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար գնել է ռումինական ֆուտբոլային ակումբը Ուսանողը արբալետով կրակել է ընտանիքի վրա
Հարցում

Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է. «Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ: Համաշխարհային քաղաքական ու տնտեսական առաջատարները պետք է կարողանան մի կողմ թողնել բոլոր տիպի միջպետական տարաձայնությունները և համատեղ գործողություններ սկսեն: Այլապես, ստեղծված իրավիճակը շատ ավելի անելանելի դրության մեջ է դնելու ամեն ինչ:

Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, լեգիտիմ են թե ոչ, թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի: Եթե նույնիսկ նրանցից յուրաքանչյուրը Չերչիլի կամ Դը Գոլի կատեգորիայի գործիչ «ճանաչվի», միևնույն է՝ ոչինչ ինքնություն անել չեն կարող: Որովհետև ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի արտաքին աշխարհից: Հետևաբար հենց այսօրվանից մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ականջները սրած և աչքները չորս արած պետք է կարողանա նպաստավոր դիրքավորվել գերտերությունների և միջազգային կազմակերպությունների կուլուարներում՝ համաշխարհային տնտեսության վերաֆորմատավորման ու առողջացման ծրագրերում Հայաստանի տնտեսական կարողությունները ներառելու համար:

«Մեծ քսանյակի» երկրները հաջորդ շաբաթվա ընթացքում, Սաուդյան Արաբիայի նախագահությամբ նախատեսում են անցկացնել կորոնավիրուսի հետևանքներին նվիրված վիրտուալ գագաթաժողով: Ըստ միջազգային մամուլի՝ համաճարակային կանխարգելման հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև հնարավոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամին առընչվող հարցեր:

Ելնելով 2008-09թթ. (Վաշինգտոնյան և Լոնդոնյան գագաթաժողովներ) ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման հաջողված փորձից՝ մասագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց «Մեծ քսանյակ»-ը կարող է լինել համաշխարհային գլոբալ համակարգողը: Առաջիկա գագաթաժողովը ցույց կտա, թե որքանով «Մեծ քսանյակը»(տնօրինելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը և բնակչության գրեթե 2/3-ը) շահագրգիռ կլինի և ցանկություն կունենա ստանձնելու այդ պատասխանատվությունը:

Ի տարբերություն 2008-09թթ., այսօր համաճարակը սպառնում է նաև միլիոնավոր մարդկանց առողջությանը: Հետևաբար G20-ի գագաթաժողովը ամենայն հավանականությամբ՝ համաճարակի կանխարգելման նպատակով կհաստատի առողջապահական համակարգերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև կանդրադառնա համաշխարհային տնտեսությանն աջակցման, հակամարտությունների և հակասող շահերի բացառմանն ու փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը: Տրամաբանական է, որ G20-ի ձևաչափում ընդգրկվի նաև ԱՀԿ-ն (առողջապահության համաշխարհային կազմակերպությունը):

«Մեծ քսանյակ»-ի վիրտուալ գագաթաժողովը կարող է նաև լավ օրինակ հանդիսանալ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար՝ ջանքերը միավորելու և ստեղծված բարդ իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:

Առաջիկայում անչափ կարևոր է, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, որ կորոնավիրուսային համաճարակի և համաշխարհային ֆինանսա-տնտեսական հնարավոր ճգնաժամերի կառավարման ղեկին կանգնած են ծանրակշիռ, պատասխանատու և պրոֆեսիոնալ առաջնորդներ ու կազմակերպություններ:

Աշխարհն արդեն հոգնել է թեթևսոլիկ, դեկլարատիվ և սինթետիկ քաղաքական գործիչներից: Ոչ մի պոպուլիզմ, PR տրյուկ կամ մանիպուլյացիա այլևս չի փրկելու որևէ պետության կամ անհատի դեմքը: Անհրաժեշտ են գործնական լուծումներ և շատ արագ: Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում»:

website by Sargssyan