Մեծ Բրիտանիայում ավտոբուսներն ու մետրոն լի են ուղևորներով․ Mirror (լուսանկարներ, տեսանյութ)
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Մեծ Բրիտանիայում հասարակական տրանսպորտը պիկ ժամին լի է ուղևորներով՝ չնայած կառավարության` երկու մետրից իրար մոտ չկանգնելու հորդորներին, գրում է The Mirror հրատարակությունը։
Լոնդոնում մետրոյի աշխատակիցները զայրացած են բնակիչների վրա, որոնք չեն մտածում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին։ Բոլոր վագոնները և հարթակները լի են ուղևորներով, ավտոբուսները՝ նույնպես։
Մարդիկ միմյանց շատ մոտ են կանգնում, ինչը հակասում է սոցիալական հեռավորություն պահելու կանոններին։ Օգտատերերը համացանցում պատմում են, որ շարունակում են աշխատանքի գնալ, քանի որ իրենց աշխատանքը հեռակա իրականացնել հնարավոր չէ։
Կարանտինային ռեժիմին հետևող բնակչության մի մասն էլ դժգոհ է նրանից, որ բնակչությունն արհամարհում է իշխանությունների հորդորները։ Նրանք կառավարությունից պահանջում են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակել հասարակական հաստատությունները, դադարեցնել տրանսպորտի աշխատանքը։