Թուրքիայի առողջապահության նախարարի Twitter–ի հետեւորդները մի քանի օրում ավելացել են 3 մլն–ով
Կորոնավիրուսի խնդիրը մեծացրել է Թուրքիայի առողջապահության նախարարի Twıtter–ի հետեւորդների թիվը։
Մինչ կորոնավիրուսի թեման Twitter–ում 391 հազար հետեւորդ ունեցող Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոչի հետեւորդների թիվը այս մի քանի օրվա մեջ հասել է 3.5 մլն–ի։
Նշենք, որ Թուրքիայում մինչ այս պահը ֆիքսվել է 1236 կորոնավիրուսով հիվանդ եւ 30 մահ։ Նշվում է, որ թեսթավորվել է 20345 քաղաքացի։