Շուշան Փաշինյանի մասին ոչ մի ավելորդ բան մի ասեք. նա մեղավոր չէ, որ իրեն իր հայրը քաղաքական շիթ ու վահան է դարձրել. Նարեկ Սամսոնյան
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն իրենց անչափահաս աղջիկ երեխային իրենց ստորագրություններով լիազորել են, որ իմ դեմ քաղաքացիական հայց ներկայացնի դատարան և ինձանից պահանջի չգիտեմ ինչի հերքում և երկու միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա նշեց, որ ընկերներով կատակում են, թե դա 1,5 կիլոգրամ խավիարի գումար է: Նա նշեց, որ սկզբում շոկ է ապրել այս երևույթից, քանի որ չի պատկերացրել որ կարող է լինել մեկը, ով իր անչափահաս աղջկան ստիպի քաղաքական հակառակորդին դատի տալ:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ որոշել էր ամեն դեպքում լռել, չէր պատրաստվում այդ դատական նիստերը հրապարակայնացնել, սա դարձնել հանրային իվենթ: «Անցնում է երեք օր, այս մարդիկ իրենց ընտանեկան թերթով սկսում են տարածել տեղեկություն, որ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում»,- ասաց նա և նշեց, որ անգամ «պողոսները» չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի կողմից արված այս քայլը: Նա նկատեց, որ այդ երեխայի մասին անգամ ֆեյքերով հայհոյանքներ կան, որոնք իրեն դուր չեն գալիս:
«Այդ երեխան մեղավոր չէ, որ իր հայրը Մսրա մելիքն է, այդ երեխան մեղավոր չէ, որ իր հայրը չգիտի, որ չի կարելի քաղաքականության մեջ սեփական երեխային դարձնել մանրադրամ, որ իր մայրն ու հայրն այս երկիրը թալանելով են զբաղված, անձնադավ վրեժխնդրությամբ մարդկանց վրա գործեր են սարքում: Ինքը մեղավոր չէ, որ սխալ տանն է մեծանում, որ իրեն իր հայրը քաղաքական շիթ ու վահան է դարձրել: Ես այդ երեխային շատ սիրում և հարգում եմ, հուսով եմ մի օր կհասկանա, որ իր հայրը այսպիսի մանր ժուլիկության համար իրեն էլ է օգտագործել: Ինձ եք հայհոյում, ինձ եք վիրավորում, երբ Շուշան Փաշինյանի մասին ավելորդ նախադասություն եք ասում, ինքը մեղավոր չէ, այդ երեխային խնդրում եմ մի հայհոյեք»,- ասաց նա:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը գուցե չունի ծնողի պատասխանատվություն, բայց ինքն ունի այդքան բարոյականություն և հորդորում, պահանջում է այդ երեխայի մասին որևէ վատ բան չգրել: