Այսօր՝ 07 հունիսի 2020թ., 00:00
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը Իրականում եղավ պատասխանի իմիտացիա Առաջատար ընկերությունները, միլիարդատերերը եւ պետությունները տրիլիոնավոր դոլարներ են գրպանել Լեւանդովսկին երրորդ անգամ 30 գոլ խփեց Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Մենք հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Փաշինյան Արդեն ունենք դեպք, երբ բուժօգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. հերթի մեջ 200 մարդ կա. Փաշինյան Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գևորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին Գիգզ. Սուլշերը ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարում Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու տարբերակներ մշակել Նոր կառուցվող ճանապարհով նախատեսվում է Հադրութը կապել Խնձորեսկին Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Կոչ եմ անում ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի գործողություններին. Վանեցյան Համավարակը, հասարակությունը և պետությունը ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալը դատարանի առջեւ կկանգնի պատվիրված սպանություն նախապարտաստելու մեղադրանքով Տղամարդը մեղադրվում է արքայախնձորի մեջ տեղադրված ռումբի պատճառով մահացած փղին սպանելու համար Ալիգատորները ծեծկռտուք են սկսել առանձնատան շեմին Ոոստիկանները ծեծելով սպանել են փողոցում պաշտպանիչ դիմակ չկրող տղամարդուն (տեսանյութ) Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին Գերմանիայում օրենսդրական մակարդակով արգելել են բուժել միասեռականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը կարող է բացահայտել նացիստների կողմից թաքցված գանձերի գաղտնիքը Կալիֆոռնիայում մարդակերի են ձերբակալել Թուրքիայում մզկիթներից Bella Ciao–ն հնչեցնելու գործով նախկին ընդդիմադիր գործչի են ձերբակալել «Մոռացե՞լ եք՝ հայերը ադրբեջանցիների հետ չեն կարողանում պայմանավորվել». Լուկաշենկո Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ի ղեկավարի պաշտոնից` իր տեղը զիջելով աֆրոամերիկացու Ռումինացի կոշկակարը քարոզում է սոցիալական հեռավորությունը օրիգինալ կոշիկների միջոցով (տեսանյութ) Տղամարդկանց արդարացրել են սեռական երեւակայությունն իրագործելու նպատակով անծանոթի տուն ներխուժելու համար Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ «Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք». Բրազիլիայի նախագահ Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը տանում է ձեր քաղաքական գերեզմանոց․ Միհրան Հակոբյանը՝ իշխանություններին ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը Վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն Ucom»-ի հիմնադիր Եսայան եղբայրները հրավիրվել են ԱԱԾ ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը և գործող իշխանությունները տենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան Վարչապետը՝ կորոնավիրուսի հարցի թաքնված շերտերի մասին Մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյան Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը․ Վահան Իշխանյան Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ գաղտագողի ոչ մեծ խնջույք են կազմակերպել Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան Փաշինյանի խոսնակը Ծառուկյանին ակնարկել է, որ կարող է բռնագանձվել նաեւ նրա գույքը Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյան (Տեսանյութ) Պատերազմի ողջ բեռը այս իշխանությունները թողել են ժողովրդի վրա Մինչև 10 մլն դրամի հուշանվեր․ ինչ գնումներ է պլանավորել քաղաքապետարանը Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար Կարանտինին չեն դիմացել. 18 տարվա ամուսնությունից հետո Ջուլիա Ռոբերտսը բաժանվում է ամուսնուց Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Փաշինյանը խեղաթյուրում է իրականութունը Արտակ Զաքարյանը հարց է ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին Լավ կլինի Արսեն Թորոսյանը նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը Փաշինյանը մտածում է պարետային ժամ մտցնելու եւ նոր արգելքներ հաստատելու մասին Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Օրակարգում մեկ հարց է Սյունիքի ոստիկանապետն իմ կուրսեցին է եղել. նրա պաշտոնավարումը օրենքի տառին համապատասխան է. Ոստիկանապետ Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին (տեսանյութ) Գագիկ Շամշյանն ապաքինվել է կորոնավիրուսից. թեստի արդյունքը բացասական է ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. ՀՀ ոստիկանապետ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ Քոչարյանին կալանքի տակ պահելը նման է Պելեին պահեստային թողնելուն՝ երբ պարտվում ես 10:0 հաշվով.Սարգիս Ավետսիյան (տեսանյութ) Եթե դեմքը կա, դա անձնական տվյալների հրապարակում չէ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն» Ռոնալդուն 1 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստն է Պուտինը քաղաքական վարկանիշի հարցն է դրել Քոչարյանի համար.Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն. ԱՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի Մի՞թե Առաջին նախագահից խորհուրդ հարցնելու մեջ վատ բան կա Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան (տեսանյութ)
Հարցում

Գրականությունը գտել է ճանապարհ ավելի հասանելի ու տեսանելի դառնալու համար

 Երեկոյան հանգստի ժամին, աշխատանքի ճանապարհին կամ ընդմիջմանը ֆեյսբուք մուտք գործելիս կարելի է միանգամից հաղորդակից դառնալ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»։
Այս ամենը սկսվել է 6 տարի առաջ գրականագետ, այվազյանագետ, լրագրող Անի Փաշայանի ջանքերով, որը ստեղծել է ֆեյսբուքյան գրականության խումբ։
Ի սկզբանե էլ խմբի նպատակը եղել է այն, որ նոր ու չճանաչված գրողների համար հարթակ ստեղծվի, որտեղ վերջիններս կկարողանան տեղադրել իրենց գործերն ու հանձնել դրանք հանրության դատին։

Բացի այդ՝ «Գրականություն»-ն առաջին խումբն է, որտեղ նշանավորվել և արժևորվել է ժամանակակից գրողը։ Անի Փաշայանը յուրաքանչյուր գրողին անհատական մոտեցում է ցուցաբերել և ծննդյան առթիվ հատուկ գրառում կատարել խմբում, ինչին ի պատասխան՝ գրողները միշտ զարմացել են: «Ես ջերմ խոսքերով շնորհավորում էի, կիսվում իրենց ստեղծագործություններով, գրում էի իրենց մասին և այդ կերպ արժևորում արդի գրողներին»,-ասում է Փաշայանը։

Խմբի հիմնադիրը 2014 թվականից «Գրականություն»-ը ֆեյսբուքյան փակ խումբ է հայտարարել: Ասում է՝ «Խմբին գրչակներ պետք չէին, և ինչպես այգին է պետք լինում մաքրել, այդպես էլ ինքն է սկսել մաքրել իր խումբը»։

Սակայն ընթերցողների ու գրական մի շարք գործիչների կողմից սկսվում են «բողոքները»:
«Անի, էս ինչի՞ է խումբը փակ, բոլորը ուզում են կարդալ։ Հլը մի հատ բա՛ց արա»,- ասել է նաև Պատրիկ Արտեմին, որից հետո էլ խումբը հայտարարվել է որպես բաց, հասանելի բոլորին: Նոր գործելաոճը է սկսել «աշխատել»։

Անի Փաշայանը նշում է, որ մինչ այդ խմբում նյութերը շատ էին «լցվում», անսահման շատ, ու ընթերցողն էլ չէր հասցնում ընկալել այդ ամբողջը, և ինքն այս խնդիրը լուծել է «այգին մաքրելով»: Այս առիթով Անին ասել է.

«Ոնց որ սոված, ագահ մարդը հանկարծ տեսնի հացի մի մեծ պաշար ի՞նչ կանի էդ հացի մեծ ամանի հետ։ Ինձ թվում էր՝ ես հայտնվել եմ մի տեղ, որտեղ պիտի լցնեմ ամեն ինչ, բայց հետո հասկացա, որ շատ է, և մարդիկ դեռ պատրաստ չեն»։

Ասում է, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ մարդկանց պետք է աստիճանաբար ծանոթացնել Սլավիկ Չիլոյանի, Խաչիկ Մանուկյանի, Ավագ Եփրեմյանի, Էդուարդ Հարենցի, Սոնա Վանի, Արտակ Համբարձումյանի, Ռոմիկ Սարդարյանի, Հովհաննես Գրիգորյանի, Մանասեի, Հենրիկ Էդոյանի, Հուսիկ Արայի, Ներսես Աթաբեկյանի, Էդվարդ Միլիտոնյանի,Ղուկաս Սիրունյանի, Նոնա Պողոսյանի, Բենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Արևշատ Ավագյանի, Ալիս Հովհաննիսյանի, Գուրգեն Խանջյանի, Անուշ Ասլիբեկյանի, Դիանա Համբարձումյանի, Արամ Պաչյանի, մյուս բոլոր-բոլոր ժամանակակիցների հետ: Հենց այդպես էլ արել է՝ 2014 թվականի փետրվարի 17-ից է սկսել, և խմբի աշխատանքներն իրականցնում են տաղանդավոր մարդիկ, որոնք օգնում են խմբի կայացմանն ու տարածմանը: Շատերն են ճանաչված դարձել հենց այստեղ։ Մարգարիտա Վարդանյանի էսսեներն այնքան են սիրվել, որ ընթերցողները խնդրել են խմբում ավելի շատ տեղադրումներներ անել... Պիտի խոստովանենք, որ մեր այս ժամանակաշրջանը կարծես անհայտ ժամանակով գրականությանը չէ, ավաղ... Եվ խմբի ծնունդը պայմանավորված է հենց սրանով:

Գրեթե ամեն օր հայ և համաշխարհային գեղանկարչական աշխատանքեր է ներկայացնում Կորյուն Շեկոյանը, դասական երաժշտության մի ամբողջ շարք՝ Վահան Մուրադյանը, գրական հաղորդումներով՝ Բենիկ Ստեփանյանը: Խմբի թարգմանական բաժինը այսուհետև կներկայացնի Աղավնի Գրիգորյանը: Իսկապես, խմբում կյանքը հետաքրքիր է...

Որպես նորարարություն՝ Անի Փաշայանը ստեղծել է նաև «Ընթերցողը» շարքը, որտեղ անդրադարձել է հենց ընթերցողին։ Ներկայացրել, թե ինչպիսին է տեսնում ընթերցողին, որը պատրաստ է կարդալ ժամանակակից գրականություն։ Ինչ է ընթերցողի համար գրադարանը և ինչպիսին է պատկերացնում գրադարանի դերը։ Գրականագետը գրել է նաև գրաքննադատական ստատուսներ և զարմանում է, երբ իրեն հարցնում են՝ կա՞ գրաքննադատություն,- «Ես գրում էի և գրում եմ այն մասին, թե որն է վատ գործը, ի՛նչ է նշանակում ժամանակակից, լավ բանաստեղծություն, ով է գրաքննադատը, գրականագետը, ի՛նչ խնդիրներ ունենք այսօր, իսկ իրենք ինձ նույն հարցն էին տալիս»,- ասում է Փաշայանը։ Այստեղ նա ներկայացնում է նաև «Վեմ« ռադիոկայանի իր «Գրական ընտրանի» հեղինակային հաղորդաշարը:

«Գրականության մասին պետք է հոգանք»

Գրականագետին հաճախ են հարցնում, թե արածն ի՞նչ է, ասում է՝ մենք լուսավորում ենք մութ անկյունները, ապա հիշում Ազատ Գասպարյանի հետ իր համատեղ հաղորդումը, երբ դերասանն ասել է՝ «Պիտի լույս պահել լավ բաների վրա, այսինքն՝պետք է լուսատու դառնալ և ցույց տալ այդպիսի՛ անկյունները»։ Խումբն այսօր հենց այդ էլ անում է, լույս է սփռում գրականության մութ անկյունների վրա։

Խմբի կայացման հարցում ի սկզբանե Անիին օգնության են եկել Հայաստանում չբնակվող գործիչներ նույնպես, որոնք խումբը մինչև այսօր կառավարում են դրսից։ Նրանցից են՝ գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանը, Լուսինե Մյուլերը` գրականագետ, բանասեր Հարութ Գուլուզյանը։

Խմբին օգնել և օգնում են նաև արվեստի տարբեր բնագավառի մի շարք մարդիկ, ովքեր իրենց լուման մինչև այսօր դնում են խմբի զարգացման համար։ Այստեղ կարելի է գտնել երաժշտության, գեղանկարչության, լուսանկարչության, թատրոնի, կինոգիտության և այլնի մասին մեծ տեղեկատվություն, օրինակներ, որը հենց վերոնշյալ լուսավորության մասին է վկայում։

Վահան Արծրունին, ում երաժշտությունը և կատարումները հաճախ են երևում խմբում, ոչ միայն, ցավով նշում է, որ այսօր հատկապես գրականության տիրույթում շատ չարություն կա, որն արմատացած է, և դաշտն էլ ամբողջությամբ պառակտված է, իրենք խմբի միջոցով ցանկանում են դրա դեմն առնել։

«Մեզանում, կարծես, մոդայիկ է դարձել տգեղ բաների մասին գրելը։ Գրել ա-երով, անպայման գրել փողոցի ժարգոնով, փչացնել մեր հայերենը։ Հասկանում եմ, որ գրողը պիտի ընդգրկի ամբողջ կյանքի էությունը, դրա մասին չեմ խոսում, այլ այն, որ կարդալուց հետո էլ մի տեսակ քեզ աղտոտված ես զգում, իսկ հետո մի երկու շաբաթ էլ պետք է, որ էդ աղտը վրայիցդ մաքրես ու մոռանաս»:

Փորձելով հասկանալ նման ոճ կիրառող գրողներին, Արծրունին նշում է, որ ստացել է պատասխան՝ ժամանակակիցը դա է, ապա կարծել է, որ ինքը ժամանակից հետ է մնացել։ Սակայն երբ միջազգային փառատոների ժամանակ լսել է այլ երկրների ժամանակակից գրողների, հասկացել է՝ ամեն դեպքում «կեղտոտ ջրափոսում ենք»։

«Եվրոպայում մենք չլսեցինք էդ աղտի, էդ արհավիրքների, ինքնասպանությունների, բռնաբարությունների, այն ամեն աղտեղությունների մասին, որոնք այսօր մեզ ստիպում և հավատացնում են, որ դա ժամանակակից գրականություն է, իսկ մենք ժամանակավրեպ ենք։ Ուրեմն Եվրոպան չի հասկանում՝ ժամանակակից չէ»,-ասում է խմբի թատրոնի բաժինը ներկայացնող, գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը՝ ավելացնելով, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ գրականության իրենց խումբը ճիշտ ուղղությամբ է աշխատում։

Արդեն 6 տարի գործող այս խումբը աշխատում է՝ պահելով մի շարք արժեքներ։ Դրանցից են օրինակ ուրիշների գործերը չյուրացնելը, հարթակների ստեղծումը, որտեղ թև՛ գրողը, թև՛ գրաքննադատը, և թե՛ ընթերցողը կգտնվեն առողջ մթնոլորտում։

Անի Փաշայանը գրական համագործակցության մեջ է Վարդգես Դավթյանի հետ։ Վերջինիս հետ զրուցում են գրականագիտության հարցերի շուրջ և հատկապես գրականության մեջ հոգեբական աշխարհի բացահայտումների։ Զրույցները տեղ են գտնում «Ազգ» օրաթերթում, ներկայացվում խմբում։

Այս տարի խմբի 6-ամյակը նշվեց մարտի 1-ին, ահա այս մտորումներով էին կիսվում միմյանց հետ խմբի վաղեմի անդամներ, գրականագետներն ու անվանի գործիչները։ Այստեղ նոր գաղափարներով ու նոր առաջարկներով ու ինչպես միշտ միհամուռ ջանքերով որոշվեց խումբը զարգացնել ու առավել հասանելի դարձնել ընթերցողին՝ խմբի հիմնական թիրախին։

Խմբի հիմնադիիր Անի Փաշայանն էլ խոսեց իր երազանքի մասին և հույս հայտնեց, որ այն կիրականանա։ Այն է՝ վիպական թատրոնի ստեղծում, որի համար արդեն ծրագիր ունի և Հայ-ռուսական համալսարանի իր ուսանողներից էլ որոշել է սկսել ու բոլորին հասանելի դարձնել։

website by Sargssyan