Այսօր՝ 28 մարտի 2020թ., 00:00
ՌԴ-ում գտնվող հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան ԲՀԱՖ. Հայաստանի պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ Լոնդոն չի մեկնել 665 օր տիեզերքում անցկացրած տիեզերագնացը պատմել է, թե ինչպես հեշտ տանել ինքնամեկուսացումը Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Բիլ Գեյթսն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում փակել ամբողջ երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. CNN «Յուվենթուսի» ֆուտբոլիստը խախտել է կարանտինը՝ մոդելի հետ հանգստանալու համար Հայրս արտագնա աշխատանքի է, պապս 41 հազար թոշակ է ստանում, ապրում ենք. մարալիկցի 16-ամյա աղջնակը՝ իրեն զանգահարած վարչապետին (տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է, թե ինչ նպատակով պետք է օգտագործվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող 1.1 մլն դոլարը «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում «Փաստորեն երեխաներին ցրելու համար ուղարկում եք դպրոց». Փաշինյանը զանգում է պատահական քաղաքացիներին Քաղաքացիների հետ խոսակցությունները ազդեցին մեր քննարկումների վրա. հիմա որոշումներ են պատրաստվում. Փաշինյան Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն Մասիվի շուկան երեք օր է` փակ է, առևտրականները բողոքում են (տեսանյութ) Էմիրեյթս մարզադաշտի մոտ նախատեսվում է կանգնեցնել Վենգերի արձանը Կորոնավիրուսի շնորհիվ WhatsApp-ն ավելի մեծ տարածում է գտել․ IXBT «Շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը եւ ինչպե՞ս կավարտվի». Արտակ Զաքարյան «Արտակարգ» Երեւանը՝ տանիքից ու երգեհոնի «թոքերը». ԿՈՐՈՆԱդադարը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Կառավարության՝ բանկերից վարկ վերցնելու առաջարկությունն ավելի է ծանրացնելու մեր վիճակը. Ռեստորանների միության տնօրեն (տեսանյութ) Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին (տեսանյութ) Ի՞նչ կապ ունի կորոնավիրուսը ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ են․ Արայիկ Հարությունյան Հատուկ կորոնավիրուսի վիճակագրության սիրահարների համար Տարասովն առաջարկում է ԼՂ հարցով ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքել Հունաստանը թուրքական կողմին մեղադրել է ներգաղթյալների ճամբարը հրդեհելու համար (տեսանյութ) Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ են անում զուգարանը չնետել մարզաշապիկներն ու խոնավ անձեռոցիկները «33 տարի տանն եմ մնացել, 1 ամիսն ի՞նչ է չմնամ»․ Թամարա Պետրոսյանը Women’s Club-ի կարանտինի մասին Մարկոս Պիզելի․ Շատ եմ կարոտում Հայաստանը Օլգա Բուզովան Instagram-ի հետեւորդների թվով նոր ռեկորդ է սահմանել Պոզները հանդես է եկել ուղերձով Աշխարհը կաղքատանա կորոնավիրուսի պատճառով: Ո՞վ եւ որքա՞ն կվճարի. BBC Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի կազմում է Ձերբակալել են տղամարդուն, որը միտումնավոր հազացել է ոստիկանների ուղղությամբ. Independent Զիդան. Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին Երկրի ժամը Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում. Գ․ Սուրենյան Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին Վայրի պուման շուրջ 15 ժամ թափառել է Չիլիի մայրաքաղաքի դատարկ փողոցներով Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը. Voice of America Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք Արցախի նախագահի մի քանի թեկնածուների համատեղ հայտարարությունը Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարի համար Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Տնտեսական դժվարության պատճառներից մեկը Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է ԱՄՆ–ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Ցորենի բերքի կանխատեսումը՝ մեգաբայթերով Վաղվանից ԱԻՆ–ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով․ AntiFake.am Հայաստանում թույլատրված տնտեսական գործունեության ցանկն ընդլայնվել է. փոխնախարար Կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշիվը կազմում է շուրջ 691.5 միլիոն Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին. զբաղվում ենք առանց աղմուկ ու փոշի բարձրացնելու. ԲԵԼՏԱ Չորս հարց Նիկոլ Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան Հայաստանում աշնանացան ցորենի բերքահավաքը կկազմի 155 հազար տոննա․ Էկոնոմիկայի նախարարություն Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարություն է տարածել Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. Արմեն Սարգսյան Մթերային խանութները 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի մարդկանց Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ Այսօր 6 ժամում արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Վաղը Իտալիայից բոլոր ժամանածները կթեստավորվեն. Արսեն Թորոսյան Ախտահանում են միայն գյուղապետարանի մտերիմների տան մուտքե՞րը. Արագածավանի համայնքապետը հերքում է Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ նիստ է անցկացրել Արցախում իրավիճակն ապակայունացնողները պատասխան են տալու Ինչու են աշխարհի մի շարք երկրներ քաղաքացիներին պարտադրում դիմակ կրել, մինչդեռ մյուսները դա անիմաստ քայլ են համարում. BBC Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների հետ հեռախոսազրույցերին Շատերի մոտ Ֆեյսբուքը խնդիր ունի Նոր նախագիծ. վարորդներին կտուգանեն 300-500 հազար դրամով «Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին Պարետի նոր որոշումը․ արգելվել է ներմարզային, միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը «Համագործակցությունը միակ ելքն է». Սի Ծինփինի կոչը Թրամփին. The Guardian
Հարցում

ԿԳՄՍՆ-ը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված հայտարարություն է տարածել

Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչեւ սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը եւ ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձեւաչափով՝ առցանց տիրույթում: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջների՝ Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Նույն կետի համաձայն՝ հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող նաեւ հետեւյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները:


Ուստի, ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչեւ սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը եւ ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձեւաչափով՝ առցանց տիրույթում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաննեը, գրադարանները, համերգային եւ թատերական կազմակերպություններն իրենց ֆեյսբուքյան էջով կամ կայքով իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց ինտելեկտուալ ժամանցի կազմակերպումն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների եւ գրադարանների հետ իրականացվում է՝

«Տնից թանգարան եւ գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում եւ իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների եւ գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ եւ առցանց այլ ծրագրեր:

Ծրագրերին ծանոթանալու եւ մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով` https://www.facebook.com/groups/497738774234372/:

2. Նախարարության ենթակայությամբ գործող թատերական եւ համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորաբար, մեկնարկելու են՝

Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները, կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ, առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաեւ բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր, իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Առաջին ալիքը» հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին է ներկայացնում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը,

Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագործակցությամբ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին,

Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետեւ, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները եւ նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձեւավորված եզրակացությունները, «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում նկարահանող խումբը նախարարի ուղեկցությամբ շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով /Տիկնիկային թատրոն, Ա․Խաչատրյան համերգասրահ, Մատենադարան, Ազգային արխիվ եւ այլն/,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառումներին նվիրված ֆիլմերի շնորհանդեսներ՝ «Դասարան+Դասական», «Կոմիտասին-150», «Հովհ․Թումանյան-150», «Ֆրեսկո»,

Թատերահամերգային կազմակերպությունների բեմադրությունների եւ համերգների զետեղում կայքերում եւ սոցցանցերում /Գ․Սունդուկյանի անվան թատրոն, Տիկնիկային թատրոն, Կամերային երաժշտական թատրոն/:

3. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջները՝ ժամանակավորապես կասեցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի մարտի 12-ի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերի, իրականացնող կազմակերպությունների եւ հատկացվող գումարների ցանկը հաստատելու մասին» N 322-Ա/2 հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացը, բացառությամբ հետեւյալ ծրագրերի՝

1. «Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման, կատարելագործման եւ խրախուսման նպատակային ծրագիր»

2. «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն,

3. «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա երաժշտական փառատոն,

4. «ՄԵԿ ԿԱԴՐ» 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն,

5. «Հոբելյանական աստղերի տեղադրում Ազնավուրի հրապարակում կինոգործիչներ Գրիգորի Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Ռուբեն Գեւորգյանցի 75, Հրանտ Մաթեւոսյանի 85, Ատոմ Էգոյանի 60-ամյա հոբելյանների առթիվ»,

6. Երեւանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոն,

7. «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոն 2019,

8. Յարխուշտայի փառատոն, խորագիրը՝ Զարկֆեստ,

9. «Սաղսարա» մշակութային, երաժշտական, հետազոտական-վավերագրական նախագիծ,

10. «ՀՀ ոչ նյութական մշակութային Ժառանգություն կայքէջ»,

11. Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար,

12. Միքայէլ Նալբանդեանի գրական ժառանգութիունը (էլեկտրոնային տարբերակ),

13. «Կյանքը նեոլիթում»:

Վերոնշյալ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Խզմալյանի եւ Ն. Խաչատուրյանի կողմից կվերանայվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 322-Ա/2 հրամանով հաստատված ծրագրերը եւ կներկայացվեն դրանց իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ առաջարկներ՝ ծրագրերի իրականացման ժամկետների եւ հատկացվող գումարների փոփոխության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

website by Sargssyan