Ford –ը յուրաքանչյուր 30 վայրկյանում մեկ F-150 պիկապ է վաճառում
Ford, General Motors ու Ram ընկերությունները ԱՄՆ-ում վաճառում են օրական միջինը 6500 պիկապ։ Այսպիսով յուրաքանչյուր նահանգում օրական մոտ 130 նման մեքենա են գնում, իսկ ռեկորդակիրը Ford F-150 ընտանիքն է՝ յուրաքանչյուր րոպե երկու նման մեքենա է վաճառվում, ասվում է Automotive News Data Center հետազոտության մեջ, փոխանցում է Motor-ը։
Ամերիկյան շուկայում ամենամեծ պահանջարկն ունեն Ford ընկերության պիկապները։ Օրական ընկերությունը իրացնում է մոտ 2452 նման մեքենա։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում ամեն ժամ 102 պիկապ են գնում։
Մոտ 1,9 հազար մեքենա են վաճառում Chevrolet ու GMC ընկերությունները։ Ամեն ժամ GM կոնցեռնը իրացնում է 59 նման մեքենա։
Օրական մոտ 1647 պիկապ են վաճառում նաեւ Ram-ի դիլերները։ Մեկ ժամում ընկերությունը 69 նման մեքենա է վաճառում։
Ճապոնական Nissan ու Toyota ընկերությունները համատեղ վաճառում են ամսական 15 հազարական պիկապ ։
Աշխարհի ամենապահանջված պիկապը արդեն 40 տարի շարունակ համարվում է Ford F-150-ը։ 35 տարի այն եղել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող մեքենան։ Համաշխարհային վաճառքի վարկանիշում 2017-ի սկզբի դրությամբ F-150 ընտանիքը երկրորդ տեղում է գտնվում՝ զիջելով Corolla «Տոյոտային»։