Այսօր՝ 03 հուլիսի 2020թ., 00:00
Պանդեմիաները չունեն սեզոնայնություն. Կարանտինը պետք է մտցվել մաքսիմալ խորը. ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ Մնոգո-գլուբոկո-վիսոկո-սիլնո-բիստրո ուվաժայեմիյ Լադիմիր Լադիմիրովիչ Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է 600 մարդու մահը չի կարող մնալ անպատասխան, բոլորը պատժվելու են. Ղազինյան Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար (տեսանյութ) Ձերբակալվել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհին Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է (տեսանյութ) Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազար դոլարով, հիմա ես ո՞ւր գնամ. քաղաքացին ահազանգում է Աշխարհի ամենահարուստ մարդն իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար 89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել «Ռեալին» հինգ խաղում անհրաժեշտ է տասը միավոր Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Բարձրաստիճան ոստիկանները թույլ չեն տվել, որ ՍԴ դատավորը մուտք գործի շենք Չէ, դու ուրիշ լուծում չես թողել, քան քեզանից ազատվելը և կյանքերն ու առողջապահական համակարգը փրկելը Պետության հակառակորդները շտապում են եւ անցել են հախուռն գրոհի Եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին Ո՞վ է իրականում դոկտոր մահը Աստված էլ բեթարից ազատի, երբ աբիժնիկ չմոյից միանգամից նախարար են դառնում Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է Նախարարը չի թաքցնում՝ նպատակը բժշկականի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելն է Ես պիտի դատարանով հաստատեմ, որ ճիշտ եմ եղել Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց Մարդիկ փողոցում քայլելիս չեն վարակվել․ համաճարակաբանը կոչ է անում խորը վերլուծել դրական դեպքերը (տեսանյութ) Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ տնօրենի ազատման հետքերով Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի նկատմամբ Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչու այն տեղափոխեցին ՀՔԾ Արսեն Թորոսյանը այսօր սենսացիոն ցուցմունք է տալու ՀՔԾ-ն մերժել է, պայքարում են ԱԺ-ում․ Արթուր Ղազինյանի դիմումի մերժումն ու պատգամավորների պահանջը Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում «Մենք կապ չունենք». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին ՀԲ-ն հրապարակեց 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն. ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան Դուք ցինիկ եք ու տխմար,պարոն Թորոսյան,դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին,հանգիստ նստեք տեղներդ Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ Զորակոչիկները վարակակիրների հետ՝ նույն հերթում. ինչպե՞ս են պոլիկլինիկաները «կանխում» վարակի ներթափանցումը բանակ Դուք ե՞րբ հասցրիք սենց հղփանալ, այ պարոնայք ու տիկնայք ՈՉՆՉՈւԹՅՈւՆՆԵՐ Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյան Երբ առողջապահության նախարարը քաղաքական ճիճու է Համագյուղացիս զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս. միջադեպ Վայոց Ձորի Շատին համայնքում, շոշափվում է նաև մարզպետի խորհրդականի անունը «Հանրայինի եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան մտածված հակահայկական ակցիա». Ռուսաստանի հայերի միություն Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները հասել են մաքսիմումի Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը թաքնվել է կորոնավիրուսից գյուղում Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերից մեկի մարդկանց վրա առաջին փորձարկումները հուսադրող արդյունքներ են ունեցել Իլոն Մասկը 62․5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Լոս Անջելեսում գտնվող իր չորս առանձնատները Աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է՝ հասնելով պատմական առավելագույնի «Օրենքով գողին» 23 տարով արտաքսել են Ուկրաինայից «հին ընկերներին այցելելու» համար Նոր որոշում. Ուսանողական ծրագրային վարկեր կարելի է ստանալ նաեւ այլ անձանց երաշխավորությամբ Ռուսաստանի ժողովրդական արտիստը վիրավորել է Մարտիրոսյանի կնոջը Ոչ մի մասսայական պիկնիկ. Ոստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչեւ հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան Ազգային Ժողովի գարուն/ամառ 2020 հավաքածուն իր ամբողջ հմայքով (տեսանյութ) Փաշինյանի նոր որոշումը. Արսեն Թորոսյանին փոխարինեց փոխնախարարը Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները Հյուսիսային պողոտայում ոստիկանները դիմակ չկրելու համար բերման են ենթարկում երիտասարդին (տեսանյութ) Նազարբաեւն ապաքինվել է Բորիս Նեմցովի դուստրն ամուսնանում է հայի հետ Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 62-ամյա կին է, իսկ ամենատարեցը՝ 79-ամյա կին Նոր Զելանդիայի՝ կարանտինը խախտած առողջապահության նախարարը հրաժարական է տվել Փաշինյանին կարող են հեռացնել առանց ծանր ցնցումների և արյունահեղության․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ
Հարցում

Քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահը վերջին պարբերությունը պարզապես արտատպել է իրավաբանության դասագրքերից կամ իրավական վերլուծություններից։ Որովհետև այդ արտահայտությունը գնահատող կառույցը կամ պաշտոնյան չէր կարող անտեսել դատական իշխանության և արդարադատության հեղինակության ոտնահարմանն ուղղված բազմաթիվ դրսևորումները, որ տեղի են ունեցել մինչ այս։

Սկսենք ամենաթարմ օրինակից. Առողջապահության նախարարը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Ու՞ր էր այդ ժամանակ ԲԴԽ նախագահը։ Ինչո՞ւ չդիմեց գործադիրի ղեկավարին՝ նախարարի հայտարարությանը համարժեք գնահատական տալու պահանջով։ Առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը այս նույն մարմնի և պաշտոնյաների «լուռ համաձայնությամբ» իր բացահայտ վնասը հասցրեց արդարադատությանը։

Լուռ է նաև արդարադատության նախարարը, ում գործընկերը օրինակ ծառայեց հազարավոր քաղաքացիների։ Ի՞նչ է կարծում արդարադատության նախարարը, կարո՞ղ են մյուսները նույնպես, օրինակ վերցնելով իշխանության ներկայացուցչից, արհամարհել դատարանի վճիռներն ու որոշումները, թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են։ Եվ մյուսների պարագայում արդեն գործի կդրվի հենց արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր ծառայությունը։

Եթե մինչ այս, մնացած դեպքերում՝ դատարանները շրջափակելու, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումների, դատավորներին «վնգստացող» անվանարկելու ժամանակ ԲԴԽ-ն համարժեք արձագանքեր, չդրսևորեր երկակի մոտեցում, ապա հիմա արդարադատության հեղինակության մասին խոսելու բարոյական իրավունք ձեռք բերած կլիներ։

Ընդհանրապես հիմնավոր տպավորություն է, որ երկիրը թևակոխել է «քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ»։ Բառիս բուն իմաստով գործում է «մեր դեմ խաղ չկա» չարաբաստիկ օրենքը։ Ուզում ենք այսպես՝ անում ենք այսպես։ Չենք ուզում՝ չենք անում։

Դատախազությունը որոշում է չբողոքարկել Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումը՝ քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում լինելու հիմնավորմամբ, և որ արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր դատավարական գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կալանքի համար անհրաժեշտ պայմանները խախտելու ռիսկերը։

Միևնույն ժամանակ դատախազությունը Արմեն Թավադյանի կալանքը, որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո հայտարարում է, որ անպայման բողոքարկելու է որոշումը։ Նույնն է մոտեցումը առանձին քաղաքական շահագրգռվածությամբ գործերում, որոնցով նույնիսկ դատական քննության փուլում դատախազությունը համառությամբ պայքարում է անձին կալանքի տակ պահելու համար։

Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե համակարգերի, այլ անձերի որակից: Դատարաններն ում ուզում երկրից բաց են թողնում, ու չեն ուզում՝ չեն թողնում։
Տպավորություն է, որ արդարադատության ողջ համակարգը գործում է բացառապես Փաշինյանին դուր գալու կանխավարկածով։ Սա շատ արագ կբերի թե իշխանության կորստին, թե նման արդարադատություն իրականացնողների անհատական պատասխանատվության։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan