Իրանում Նովրուզի առթիվ մոտ 10 000 բանտարկյալ համաներմամբ ազատ կարձակվի
Իրանի դատական իշխանությունները երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի թույլտվությամբ Նովրուզի՝ իրանական օրացույցով Ամանորի առթիվ համաներմամբ ազատ կարձակեն մոտ 10 000 բանտարկյալի: Այս մասին հայտնել է երկրի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Գոլեմ Հոսեյն Իսմեյլին, գրում է ТАСС-ը:
«Մեր նախնական գնահատականով մոտ 10 000 բանտարկյալ համաներմամբ ազատ կարձակվի»,- նրա խոսքերն է փոխանցել ISNA գործակալությունը: Իսմեյլիի խոսքով՝ «այդ բանտարկյալների կեսից ավելին դատապարտված է երկրի անվտանգությանը վտանգ սպառնացող գործերով»:
Նա հավելել է, որ «համաներվածները բանտից ազատ կարձակվեն»: Նախորդ անգամ համաներվածների մի մասը մնացել էր բանտում, բայց նրանց ազատազրկման տարիները կրճատվել էին: