Այսօր՝ 01 ապրիլի 2020թ., 00:00
Աշխարհի ամենամեծ մեկուսացման ենթարկված երկրում օդի աղտոտվածության մակարդակը զգալի փոփոխության է ենթարկվում Ինչպե՞ս հայտ ներկայացնել անտոկոս վարկ ստանալու համար Հայաստանի տարածքում միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. Ավինյան Հայաստանի կառավարությունը չպետք է չարաշահի արտակարգ միջոցառումները՝ մարդու իրավունքները ճնշելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Ճապոնիայի կառավարությունը ընդլայնում է մի շարք երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը․ Սինձո Աբե «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ ՈւԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթների վերսկսումը, չեղարկեց հավաքականների հունիսյան հանդիպումները Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Փորձագետը ավտոմեքենաների շուկայում գների 30% անկում է կանխատեսում Հայաստանում Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն «Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում». Հռոմի պապ Կորոնավիրուսի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում․ հույն գիտնականներ Պուտինը պարզեցրել է Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձեւակերպումը Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ Համալիրը հիվանդասենյակ դարձնելու փոխարեն՝ համատարած թեստավորումներ անեիք. Գևորգ Գևորգյան (տեսանյութ) Այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ-«Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերին հաջորդի գործը, լինեն արդյունավետ բանակցություններ ՌԴ-ի հետ, ապա գազի գնի չթանկանալը կարող է դառնալ իրականություն. ՌԴ պատգամավոր Ամեն ինչ կորոնավիրուսի մասին դոկտոր Վոլֆգանգ Վոդարգից (Տեսանյութ) Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ ՀՀ նախագահը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ Կորոնավիրուսային վարակի հաղթահարման գանձապետական հաշիվը կազմում է շուրջ 822 միլիոն դրամ Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան Ինչպե՞ս կարելի է ԵԽ անդամ, Եվրոպական միության հետ տարբեր ծրագրեր իրականացնող երկրում նման օրենք ընդունել Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան դեպք Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են աջակցության նոր ծրագրերը Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում. Ստեփան Դանիելյան Համացանցում շրջանառվող ավտոբուսն աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստի. Թաիլանդի իշխանություններն առողջ մարդկանց կոչ են արել կորոնավիրուսի թեստ չհանձնել Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տասնյակ բժիշկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից գործուղվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանցանոց Դոլարի փոխարժեքն աճում է. եվրոն էժանացել է Պարզվեց ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին. կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա երկրորդ փուլն է. բժիշկ Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 987-ով Ուկրաինայի ՆԳՆ-ն այլևս համաձայնություն չի տա չվերթներ իրականացնել ուկրաինացիների տարհանման համար․ «ՌԻԱ Նովոստի» Հաջորդ անգամ էդ մանդատը թափահարելիս՝ փորձեք հիշել, թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար. Վահե Տեր-Մինասյան «Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան Իրանի ԱԳՆ-ն՝ ԼՂ ընտրությունների մասին Քաղաքացիներին գույքագրելու հրամանը Ավինյանն է տվել Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա. Արփինե Հովհաննիսյան Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ նախարար ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Իտալիայում կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև ապրիլի 13-ը․ «ՌԻԱ Նովոստի» Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճի դանդաղում է արձանագրվել. Forbes Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ Չեխիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը անցան երեք տասնյակը Կորոնավիրուսի պատճառով խոշոր քաղաքներում նոր հիվանդանոցներ են կառուցվում, հանրային շենքերի տարածքներ են օգտագործվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Կադրեր Պետրոսյանի և Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից Վրաստանի կառավարությունը 3 ամիս կֆինանսավորի գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը Բազելի թանգարանը սկսել է ներկայացնել հայտնի նկարիչների սիրելի ուտեստների բաղադրատոմսերը Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները Ֆիլիպինցին կարանտինի ընթացքում չարաճճի որդուն տանը պահելու համար նրան «սարսափելի» սանրվածք է արել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին 33 միլիարդ դոլար են կորցրել. «ՌԻԱ Նովոստի» Մենք չենք ուզում լավ ապրել, հայը ուզում է, որ իր կողքին ապրողը իր պես վատ ապրի Համալիրի նկարներն ինչո՞ւ եք բերել. ասում եք՝ դուք եք խուճապ տարածում, բայց հենց դուք եք խուճապը տարածում. ռազմագետ Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան Տեղորոշման այս գործիքը պետք է կիրառվեր այն փուլում, երբ երկրի ղեկավարությունը զբաղված էր քարոզչությամբ. Ալ. Կոչուբաեւ Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը Ուհանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն ՓՄՁ-ները կարող են ստանալ արտոնյալ վարկեր՝ 36 ամսով, իսկ գյուղատնտեսության ոլորտին կտրվի 0 տոկոսով վարկեր և փոխհատուցում Գիտնականները կորոնավիրուսը բուժելու նոր մեթոդ են գտել. South China Morning Post Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է 1 անգամ` նշելով սահմանափակումների օրերի քանակը. վարչապետի խոսնակ Երթուղայինի վարորդը ընտանիքին կերակրում է օրվա եկամտով, ասում են 1 ամիս ղեկին մի նստի, բա ընտանիքը ո՞նց պահի. Սոցիոլոգ ՍՇՎՎ-ի նշաններով 65 տարեկանից բարձր ռուսաստանցիները կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն կանցնեն. Gazeta ՓՊ նախագահը պարզաբանումներ է խնդրել փաստաբանական գործունեությանն առնչվող կարգավորումների վերաբերյալ «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականությո՞ւն․ Գոլոս Արմենիի Փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները․ պաշտոնական առանց Մարտակերտի տվյալների «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Թրամփը նախազգուշացրել է երկու դժվար շաբաթների մասին Սերենա Ուիլյամսը հայկական կոնյակ է ճաշակել Պանաման արգելել է տղամարդկանց ու կանանց դուրս գալ փողոց միևնույն օրը. Deutsche Welle Արթուր Սարկիսովը՝ Հայաստանի հավաքականի, Խոակին Կապարոսի և կորոնավիրուսի մասին (ֆոտո)
Հարցում

Այսօր նշվում է Միջինքը

Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 18-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը:

Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ կանայք պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, փոքրիկ թղթերի վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում: Այն բաժանում են տան բոլոր անդամներին՝ բաժին հանելով նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում: Եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:

 Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաների միջև, ովքեր այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են բաղարջը:

 Տարբեր շրջաններում տարբեր կերպ են նշել Միջինքը: Օրինակ՝ Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում՝ Միջինքի երեկոյան մատուցելու սգավոր ազգականներին:

Իսկ Նոր Նախիջևանում Միջինքին կտրում էին Պահքի հերթական շաբաթը խորհրդանշող փետուրի միայն կեսը՝ ցույց տալու, որ պահքն արդեն կիսվել է: Մուսալեռցիների մոտ Միջինքը հայտնի էր Աղցուց կիս (Մեծ Պահքի աղ ու հացի կես) անունով: Միջինքին այնտեղ պատրաստում էին հատուկ ուտեստ՝ աղուհացի քյուֆթա: 

Սիսիանում նշանված երիտասարդի տնից հարսնացուի տուն Միջինքին հատուկ նվեր էին ուղարկում՝ ձեթով պատրաստված գաթաներ, գինի:

Հարկ է նշել, որ Միջինքի օրը պահքը չի լուծվում և շարունակվում է: Ուստի այս ուրախության օրը պետք չէ շփոթել, օրինակ, Բարեկենդանի հետ և ճաշակել զանազան ոչ պահքային ուտեստներ: 

Միջինքի` պահոց բաղարջ պատրաստելու բաղադրատոմս

1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր. ձեթ, 200 գր. ջուր, 12 գր. սոդա, 20 գր., աղ:
Ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել:

website by Sargssyan