Քառորդ դարում Կովկասի սառցադաշտերի տարածքը կրճատվել է 16 տոկոսով
Գլյացիոլոգսները վերլուծել են Մեծ Կովկասի արբանյակային լուսանկարներն ու պարզել, որ սառցադաշտերի ընդհանուր տարածքը 1986-2014 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում կրճատվել է՝ 692-ից հասնելով 590 քառակուսի կիլոմետրի: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մամուլի ծառայությունը՝ հղում անելով Cryosphere գիտական ամսագրում հրապարակված հոդվածին:
«Հալման ուժգնացումը տեղի է ունեցել վերջին 2 տասնամյակում: Դա բացատրվում է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ եւ արեւային ռադիացիայի աճով»,- ասել է աշխարհագրագետ, հետազոտության հեղինակներից մեկը՝ Ստանիսլավ Կուտուզովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսօր գրեթե բոլոր կլիմատոլոգները չեն կասկածում, որ գլոբալ տաքացում կա, եւ այն կփոխի մոլորակի պատկերը, եթե ջերմաստիճանը չհաջողվի պահպանել 1,5 °C ցուցանիշով:
Այդ պրոցեսի առաջին եւ գլխավոր զոհերը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Երկրի բեւեռային շրջաններն ու լեռնային սառցադաշտերն են: