Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան
Հարցում

Արտակարգ դրության տրամաբանության մեջ

Երեկվա կառավարության նիստը և դրան հաջորդած ԱԺ նիստը հակասական տպավորություն թողեցին։

Կառավարության անդամներից շատերն անպատրաստ էին, ոմանք իրարամերժ բաներ էին ասում. ակնհայտ էր նախնական դետալային քննարկումների, պատկերացումների, հստակության պակասը։ Հասարակությունն այս նիստերից տեղեկատվական ու գործնական վստահության ուղերձներ էր ակնկալում, սակայն, անկախ նիստերի տևողությունից, բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան, իսկ հնչած հարցերից շատերի հիմքում անձնական PR-ն էր։

Փոխարենը՝ բաց մնացին հարցեր, որոնք պետք է հնչեցվեն, պետք է քննարկման թեմա դառնան։ Մենք պետք է ընդունենք, որ հեղափոխական պրոցեսների արդյունքում, կառավարությունից և ԱԺ-ից դուրս կուտակվել է փորձի և գիտելիքի լուրջ պոտենցիալ։ Մարդկանց, որոնց առաջարկները կարող են արժեքավոր լինել։
Հարցերը շատ են, սակայն ըստ առաջնահերթության այսօր առանձնացնենք երեքը.

  1. Էջմիածնի խնդիրը
  2. Մեծ թվով քաղաքացիների մեկուսացման քաղաքականության էֆեկտիվությունը։
  3. Երկրում դեղորայքի և բժշկական պարագաների պաշարները՝ հակաբիոտիկներ, սպիրտ և այլն։

Էջմիածինն այդպես էլ չփակվեց։ Քաղաքի ելքերի և մուտքերի սահմանափակումն այս ձևով չի տալու սպասված արդյունքը։ Ի՞նչ ենք անում մենք. ջերմաչափում ենք և դրանով որոշում քաղաքից դուրս թողնելու հարցը։ Ջերմաչափումը, սակայն շատ փոքր ինֆորմատիվ ցուցանիշ է։ Առողջապահության նախարարն ինքն է ասում, որ հաստատված կորոնավիրուսով հիվանդներից մի զգալի մասի մոտ չկա որևէ ախտանիշ, այդ թվում՝ ջերմություն։ Այդ դեպքում ստացվում է, որ մենք էջմիածնից ազատորեն դուրս ենք թողնում պոտեցիալ հիվանդների և վարակակիրների։ Այս պարագայում գուցե պետք էր Էջմիածնից ընդհանրապես արգելել մուտքերը և ելքերը և կենտրոնանալ քաղաքում համապատասխան ծառայություների կազմակերպման վրա։ Այդ թվում՝ կարիքավորներին սննդի և այլնի ապահովումը։

Հաջորդ խնդիրը հիվանդի հետ շփված անձանց մեկուսացումն է Ծաղկաձորի, Դիլիջանի հյուրանոցներում։ Սա կարող է ընդունելի լինել փոքր կամ կառավարելի քանակների դեպքում։ Բայց հնարավոր է, որ թվերն աճեն ինտենսիվ, ինչպես Եվրոպական մի շարք երկրներում։ Այդ դեպքում այս քաղաքականությունը չի աշխատելու։ Հայաստանում այդքան մեկուսացման ռեսուրս չկա։ Պետությունը պետք է պատրաստ լինի այդ սցենարին։ Իսկ դա նշանակում է՝ մեկուսացում տներում, բայց այս դեպքում պետությունը մեծ ծավալի հրատապ աշխատանք ունի անելու։ Մեծ քանակով մարդկանց աջակցության կարիք է լինելու։ Պետք է պատրաստ լինել այդ սցենարին։

Երրորդ խնդիրը՝ Հայաստանում դեղորայքի պաշարների հարցը։ Չի բացառվում, որ նախորդած ժամանակահատվածում, երբ պետությունը դարձել էր հանրաքվեի գերին, այս հարցը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Վտանգներից մեկն այն է, որ դեղ արտահանող երկրները կարող են սկսել փակել գնման հնարավորությունը՝ սեփական շուկաների համար, քանի որ այնտեղ էլ է առաջանալու մեծ պահանջարկ։ Այս հարցում պետք է գործել շատ արագ։

Այս փուլում ընդհանրապես կարևոր է՝ զերծ մնալ անկարևոր ծախսերից և կենտրոնանալ նման խնդիրների վրա։ Նույն հանրաքվեի համար նախատեսված 7 մլն դոլարը կարելի է շատ ավելի նպատակային օգտագործել։

Երկրում ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից հիմա պետության շուրջ համախմբվելու հրամայական կա։ Պետք է ձեռնպահ լինել օպերատիվ կառավարման մեջ ներգրավված անձանց և մարմիններին տեղի-անտեղի քննադատական ճնշման տակ պահելուց։ Երեկվա նիստը ցույց տվեց, որ կառավարության մեջ կան այս 2 տարում կառավարչական փորձ ձեռք բերած և ունակ մի քանի հոգի։ Հիմա իսկապես չի կարող լինել իշխանություն, ընդդիմություն, սև, սպիտակ և այլ բաժանումներ, թեև չենք կարող վստահ լինել, որ իշխանության մեջ բոլորն են այդպես մտածում։ Այնուամենայնիվ, պետության շուրջ գործնական համախմբումը հրամայական է, և մենք միայն այդպես կարող են դիմակայել ճգնաժամին։ Ամեն ինչ պետք է արվի վստահության վրա, փոխօգնության վրա։

Սա նաև ենթադրում է պետության կողմից լրջության դրսևորում։ Եթե քաղաքացուց պահանջվում է՝ չտարածել ավելորդ և չստուգված տեղեկատվություն, ապա պետության առաջին դեմքերն առավել ևս պետք է զգույշ և զուսպ լինեն։ Կա հարցերի շրջանակ, որ պետք է քննարկվի այսուհետ միայն օպերատիվ կառավարման մարմնի ներսում։ Քաղաքացին այդ քննարկման մասին պետք է տեղեկանա արդեն որոշումների և հրահանգների տեսքով. այդպիսին է արտակարգ դրության ռեժիմի տրամաբանությունը։ Լայվերի միջոցով քաղաքացիների հետ տարբեր հարցեր քննարկելը կարող է նորից հակասական վերլուծությունների, իշխանության հանդեպ անվստահության զգացման, իրավիճակին չտիրապետելու տպավորություն ստեղծել մարդկանց մոտ։ Այսօր նման բան թույլ տալ չի կարելի։ Պարզ ասած՝ արտակարգ դրության ռեժիմում պետք է լինեն նաև իշխանական լայվերը և իշխանություն-քաղաքացի շփումը։

Սրան զուգահեռ անհրաժեշտություն կա փաստահավաք գործունեության՝ ի՞նչն այնպես չարվեց, որտե՞ղ եղավ բացթողում, ո՞վ իրեն դրևորեց ճիշտ, ո՞ր օղակները հապաղեցին, ո՞ր օղակները գործեցին պրոֆեսիոնալ և այլն։ Կան հարցեր, որոնք հետագայում անպայման պետք է դառնան քննարկման առարկա։ Վիրուսից հետո կյանք անպայման լինելու է, լինելու են նաև նոր մարտահրավերներ, և հենց այդ նպատակով մենք պետք է ծայրից ծայր պատկերացում ունենանք՝ ի՛նչ կատարվեց կորոնավիրուսի դեմ պայքարում, ապագայի համար ճիշտ և արժեքավոր հետևություններ անելու համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan