Վրաստանը փակում է Ռուսաստանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 16-ից ճանապարհորդների համար փակել սահմանը Ռուսաստանի հետ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը, այս որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հեռախոսազրույցի արդյունքում:
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգավորությունը՝ դիտարկվել է Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպքի հայտնաբերման մասին, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 63-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի տարածման համավարակ է հայտարարել: