Թբիլիսիի քաղաքապետարանը 200 սրճարանների եւ բարերի կազատի վարձակալման վճարներից
Թբիլիսիի քաղաքապետարանը սրճարաններին եւ բարերին վարձակալման վճարներից ազատելու որոշում է կայացրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
«Նոր կորոնավիրուսի տարածումը լուրջ խնդիրներ է ստեղծել բիզնեսի, մանավանդ փոքր եւ միջին բիզնեսի ու զբոսաշրջության ոլորտի համար։ Սրանից ելնելով՝ մենք որոշում ենք կայացրել 2020թ․ վարձակալման վճարից ազատել այն գործարարներին, որոնք քաղաքապետարանից վարձակալությամբ հող են վերցրել սրճարաններ եւ բարեր բացելու համար»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ Թբիլիսիում գործում է մոտ 200 բացված սրճարան-բար եւ ռեստորան։ Արտոնությունները կվերաբերեն բոլոր այդ ձեռնարկություններին։
«Իհարկե, մենք կշարունակենք աշխատանքը, որպեսզի գտնենք լրացուցիչ ճանապարհներ քաղաքի տնտեսությանը աջակցելու եւ մասնավոր հատվածին հասցված վնասը թեթեւացնելու համար»,- ասել է նա։
Ուրբաթ օրը Վրաստանի կառավարությունը ներկայացրել էր ծրագիր՝ տնտեսությունը խթանելու եւ բիզնեսին աջակցելու մասին, որը մեծ կորուստներ է կրում նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ 18 000 ընկերություններ, որոնք աշխատում են զբոսաշրջության ոլորտում, եկամտահարկի եւ գույքահարկի վճարումները հետաձգելու թույլտվություն են ստացել։ Նրանց նաեւ կվերադարձնեն ԱԱՀ ավելցուկները։
Իշխանությունները խոստանում են օգնել 2000 ոչ մեծ հյուրանոցներին վճարել վարկերի տոկոսադրույքները։ Ենթակառուցվածքի բյուջետային ծախսերը կմեծացնեն 300 մլն լարիով։