Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքների երթեւեկությունը
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքների երթեւեկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:
Ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: