Իշխանությունը չի կարելի տալ ամեն անպատասխանատու անմեղսունակի. Արգիշտի Կիվիրյան
Իշխանությունը չի կարելի վերցնել ու տալ ամեն տեսակի անպատասխանատու անմեղսունակի․ ճգնաժամային պահերին դա կարող է ավարտվել աղետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Այս երկրում ամեն կթվորուհի իրեն պետության ղեկավար էր պատկերացնում։ Դե հիմա պատասխանեք, թե քանի հոգի կա Հայաստանում, որը ընդունակ է ճգնաժամային իրավիճակում իրականացնել երկրի արդյունավետ կառավարումը, որպեսզի պետությունը չկանգնի տնտեսական ու ռազմական աղետի առաջ։ Հիմա հասկանում եք, թե ինչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ իշխանությունը ճամպրուկ չի, որ վերցնես ու տաս։ Այսինքն իշխանությունը չի կարելի վերցնել ու տալ ամեն տեսակի անպատասխանատու անմեղսունակի․ ճգնաժամային պահերին դա կարող է ավարտվել աղետով...»։