Apple-ը վերսկսում է Չինաստանում իր բոլոր խանութների աշխատանքը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Apple Inc ընկերությունը վերսկսում է Չինաստանում իր բոլոր 42 ֆիրմային խանութների աշխատանքը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի քարտուղարը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ընկերության չինական կայքում տեղեկություն է հրապարակվել բոլոր խանութների բացման մասին: Խանութները կրկին կսկսեն աշխատել մարտի 13-ից առավոտյան ժամը 10:00-ից կամ 11:00-ից:
Չինաստանում Apple-ի ֆիրմային խանութները փակվել էին փետրվարի սկզբին:
Փետրվարին ընկերությունը Չինաստանում առնվազն կես միլիոն հեռախոս է վաճառել: Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է սմարթֆոնների պահանջարկի նվազեցմանը: