Բադասյանի վարքագիծը պետք է քննության առարկա դառնա
Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցների շրջանակում երեկ իրեն Արցախի հանրապետության միակ ընդդիմադիր ներկայացնող Վահան Բադասյանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք զուրկ լինելով փաստական որևէ հիմնավորումներից, խախտում են քաղաքական պայքարի կոռեկտության տրամաբանությունը։ Այս հայտարարութունը ուղղված է մեկ նպատակի՝ վարկաբեկել հիմնական թեկնածուներին և ի սկզբանե կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները։ Պատերազմի գոտում գտնվող պետության համար սա անթույլատրելի վարքագիծ է։
Կարծում ենք Արցախի Հանրապետության ԿԸՀ-ն պետք է քննության առարկա դարձնի Բադասյանի վարքագիծը, քանի որ նրա կողմից իրավախախտումների վերաբերյալ փաստացի մեղադրանքներ են հնչեցվում, թեև վերջինիս կողմից մերկապարանոց հայտարարությունների հիմքում որևէ հիմնավորում չի ներկայացվում։
Մյուս կողմից Բադասյանի վարքագիծը պետք է քննության առարկա դառնա իրավապահների կողմից, պարզելու համար, թե ինչ նպատակով են արվում այդ հայտարարությունները, արդյոք դրանք արվում են այդրոպեական քաղաքական դիվիդենտներ շահելու համար, թե ավելի խորքային են՝ չհիմնավորված փաստարկներով ստեղծել ներքին պառակտման և ապակայունացման իրավիճակ։
Կարծում ենք, Բադասյանի հայտարարությունները իր սուբյեկտիվ տեսակետն է, որը չի արտահայտում օբյեկտիվ իրանականությունը, կամ ներկայացնում է աղավաղված իրականություն։ Փաստում ենք, որ Բադասյանն այս պահին միակն է, ով խախտում է բավական կոռեկտ ընթացող ընտրարշավը։ Կոչ ենք անում Արցախի քաղաքացիներին սթափ լինել, գիտակից, թույլ չտալ տարբեր պրովոկացիաների արդյունքում խաթարել երկրի կայունությունը և անվտանգությունը։
«Իմ Ձայնը» ՀԿ