Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները ՈւԵՖԱ-ին կխնդրեն հետաձգել Եվրո-2020-ը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները շուտով ՈւԵՖԱ-ին կխնդրեն հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը:
Համապատասխան խնդրանքով կազմակերպությանը դիմելու են Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների բարձրագույն լիգաների ներկայացուցիչները, հայտնում է Tuttosport- ը:
Այս տարվա ամռանը նախատեսված Եվրոպայի առաջնության անցկացումը (հունիսի 12-ից հուլիսի 12-ը) վտանգված է մայրցամաքում կորոնավիրուսի տարածման պատճառով: Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են մարզական միջոցառումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մասնավորապես, նման քայլի են դիմել Իտալիայի իշխանությունները :