Վրաստանում կարանտին կուղարկեն Ավստրիայից, ԳԴՀ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից բոլոր ժամանողներին
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վրաստանի տարածք մուտքի պայմանները խստացվում են ինչպես երկրի քաղաքացիների, այնպես Էլ օտարերկրացիների համար: Այդ մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս Է հայտնաբերվել 24 մարդու, այդ թվում՝ 12-ամյա մի դեռահասի մոտ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ երկրում ախտահարվածների թվաքանակը կավելանա: «Մեզ մոտ արդեն որոշակի սահմանափակումներ են դրված Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից մարդկանց մուտքի վրա: Այդ ռեժիմին ավելացվում են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Իսպանիան:
Դա նշանակում Է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, որոնք հանրապետություն են վերադառնում այդ երկրներից, կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի»,-հայտարարել Է Գախարիան: Ինչ վերաբերում Է օտարերկրյա քաղաքացիներին, ապա նրանք պարտավոր կլինեն սահմանին ներկայացնել բժշկական տեղեկանք, որ իրենց մոտ կորոնավիրուս չկա: Հակառակ դեպքում նրանք նույնպես կուղարկվեն կարանտին, հաղորդել Է Sputnik-ը: