Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վրացական նախարարություններն ու գերատեսչություններն անցում են աշխատանքի արտակարգ ռեժիմի` աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Կառավարության բոլոր մարմիններն անցում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Դա հատկապես վերաբերում է առողջապահության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը եւ, իհարկե, արտաքին գործերի նախարարությանն ու համապատասխան գերատեսչություններին եւ Ֆինանսների նախարարությանը»,- ասել է Գախարիան: