Լուսնի ընդերքում հայտնաբերվել են հինավուրց Թեյա մոլորակի մնացորդները
Լուսնի նյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեր մոլորակի բնական արբանյակի մակերեւույթի տակ կարող են պահպանվել Թեյա հիպոթետիկ մոլորակի մասեր, որը ինչպես համարվում է, ինչ-որ ժամանակ ընդհարվել է Երկրի հետ եւ ստեղծել է Լուսինը, հայտնոմ է Nature Geoscience-ը։
Ենթադրվում է, որ մոտ 4,5 մլրդ տարի առաջ Երկրի հետ բախվել է Մարսի չափ մոլորակ, որի բեկորները ձեւավորել են Լուսինը։ Խոսքը Լուսնի «հարվածային» ծագման մասին է, որն ամենահավանականն է։
Նյու Մեքսիկոյի համալսարանի Պրոֆեսոր Էրիկ Կանոյի ղեկավարությամբ գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լուսնային հողի խորը շերտերում կա այլ իզոտոպային բաղադրությամբ նյութ, որը կարող է Թեյայի մասը լինել։ «Այսինքն Լուսնի խորը շերտերը իզոտոպային կազմությամբ բավական շատ են տարբերվում երկրային նյութից։ Դա նշանակում է, որ Լուսինը իսկապես կարող էր ձեւավորվել Թեյայի բեկորներից»,- ասում է Կանոն։