Մենք քաղաքական հակառակորդ չենք
Այս թեմայով
- Հրապարակվել է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը
- Հանրաքվեի օրակարգը կործանիչ է. որեւէ ձեւով չենք մասնակցելու քարոզարշավին. ՀՀԿ հայտարարությունը
- Հանրաքվեին ընդառաջ ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. Օրակարգում 3 հարց է (տեսանյութ)
- Սիրելի՛ ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
«Ոչ»-ի քարոզչության կողմը հայտարարություն է տարածել՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով կենտրոնանալ «Այո»-ի քարոզարշավի վրա։ Հայտարարությունը՝ ստորև․
«Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:
Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:
Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք»: