Մարզպետը կամ վարչապետը չեն կարող ձեր շենքի կոյուղու հարցը լուծել․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի առիթով մեկնել էր Սյունիքի մարզ՝ քաղաքացիների հետ հանդիպելու։ Քարոզարշավի ժամանակ այցելեցին Ագարակ գյուղ, որտեղ քաղաքացիներն իրենց խնդիրները ներկայացրին վարչապետին։
Քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ շենքը կոյուղու խնդիր ունի։
«Ես ի՞նչ անեմ։ Պետք է շենքով հավաքվեք, համատիրություն ձևավորեք։ Համատիրությունը պետք է լուծի ձեր հարցերը, համատիրությանը պետք է վճարեք, պետք է մի քիչ էլ քաղաքապետարանն օգնի։ Համաձայնեք, որ մարզպետը, վարչապետը կամ նախարարը չի կարող ձեր շենքի կանալիզացիայի հարցը լուծել»,- պատասխանեց վարչապետը։