Չինական ընկերությունը բժշկական դիմակներով փակված դեմքերը ճանաչելու տեխնոլոգիա է ստեղծել
Չինական ընկերությունը հայտարարում է, որ ստեղծել է դիմակներով փակված դեմքերը ճանաչելու առաջին տեխնոլոգիան, հայտնում է Reuters-ը։
Կորոնավիրուսը, որը անցյալ տարվա վերջին հայտնվել էր Ուհան քաղաքում, հանգեցրել է նրան, որ բնակիչների մեծ մասը բժշկական դիմակներ է կրում՝ վարակվելուց խուսափելու համար։
Hanwang Technology ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է մի տեխնոլոգիա, որը կարող է հաջողությամբ ճանաչել դեմքերը, նույնիսկ եթե դրանք դիմակի տակ են։ Ջերմաստիճանի հաղորդչին միացնելու դեպքում այն կարող է չափել մարմնի ջերմաստիճանը՝ նույնականացնելով մարդու անունը, այնուհետեւ համակարգը կմշակի արդյունքը, ասենք, եթե հայտնաբերի 38-ից բարձր ջերմաստիճան»,- ասել է ընկերության փոխնախագահ Խուան Լեյը։
Ընկերությունը համակարգի վրա աշխատանքը հունվարին է սկսել, երբ կորոնավիրուսի տարածումը լայն թափ ստացավ։
Hanwang-ը վաճառում է ապրանքների երկու հիմնական տեսակ, որոնք օգտագործում են այդ տեխնոլոգիան։ Մեկը կատարում է «մի ալիքի» ճանաչումը, օրինակ՝ գրասենյակների մուտքերի մոտ։ Իսկ ճանաչման «բազմաալիք» համակարգը, որի մեջ օգտագործվում են «մի քանի տեսախցիկներ», կարող է «մեկ վայրկյանում ամբոխի մեջ մինչեւ 30 մարդ նույնականացնել։ «Դիմակ կրելիս ճանաչելու ցուցանիշը կարող է հասնել 95 տոկոսի, ինչը կերաշխավորի, որ մարդկանց մեծ մասը կարող է նույնականացվել»,- ասել է Լեյը՝ հավելելով, որ առանց դիմակների մարդկանց ճանաչելու ցուցանիշը կազմում է 99,5 տոկոս։