Մոուրինիոն կրկին արդարացել է հերթական ձախողումից հետո
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Բարնլիի» դեմ հանդիպումը (1-1)։
«Լուկաս Մոուրան, Լո Չելսոն, Ալին ու Բերգվեյնը հոգնած էին։ Նրանք խաղացին այնպես, ինչպես խաղացին։ Դուք ինքներդ տեսաք։ Բայց ես սպասում էի, որ այն ֆուտբոլիստները, ովքեր այդքան էլ հոգնած չէին, ավելին կտային թիմին։
Ոմանք պետք է հասկանան, որ սա ԱՊԼ-ն է, ու պետք է ավելի լավ խաղալ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Տոտենհեմը» չի հաղթում արդեն հինգ խաղ անընդմեջ։