Մրցավարները հաղթանակ նվիրեցին Բարսելոնային
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում: Ընդգծենք, որ կատալոնյան ակումբը հաղթեց մրցավարների կողմից հորինած 11 մետրոնոցն իրացնելուց հետո, այն էլ խաղի ավարտից ութ րոպե առաջ:
«Հասկանում էինք, որ դա բարդ հանդիպում է լինելու: «Սոսյեդադը» հիանալի մարզավիճակում է, նրանք վեց անընդմեջ հաղթանակ ունեին: Եթե նրանք կարողանային ճնշում գործադրել, ապա կարող էին խնդիրներ առաջացնել: Նրանք ունեն որակյալ ֆուտբոլիստներ: Մենք վերահսկեցինք խաղը, եթե հաշվի չառնեք մի քանի վատ պահեր: Դժվարություններ կային, բայց կարողացանք պահեր ստեղծել: Մենք հաղթեցինք VAR-ի շնորհիվ»,- մեջբերում է Սետյենին Marca-ն:
Չնայած հաղթանակին Բարսելոնայի երկրպագուները սուլել են խայտառակ խաղ անցկացրած ֆուտբոլիստներին:
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ Սոսեյդադի» հետ հանդիպման արդյունքը (1:0), տեղեկացնում է Sport.es-ը:
«Տհաճ է, երբ քո հասցեին սուլոցներ ես լսում: Երկրպագուների նման պահվածքը չի կարող գոհացնել մեզ: Իհարկե, սա մեր լավագույն հանդիպումներից չէր, բայց նման ռեակցիան տեղին չէր: Այս ակումբը մեծ հաջողությունների է հասել և ցավալի պարտություններ կրել, բայց միշտ հավատարիմ է մնացել իր արժեքներին:
Ես հարգում եմ ակումբի բոլոր երկրպագուներին և նրանցից նույնպիսի վերաբերմունք եմ ակնկալում»,- ասել է Ալբան:
Ցավալ;ի է, բայց Իսպանիայում շարունակում են Բարսելոնայի ականջներից բռնած քարշ տալ դեպի առաջին հորիզոնական:
Top-News.am