«Մոնակոյի» ֆուտբոլիստը մրցավարին հրելու համար որակազրկվել է կես տարով
«Մոնակոյի» ֆուտբոլիստ Մարտինշը որակազրկվել է վեց ամսով Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի «Նիմի» հետ խաղում գլխավոր մրցավարի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար:
Խաղի 32-րդ րոպեին մրցավարը հեռացրել է «Մոնակոյի» ֆուտբոլիստ Բակայոկոյին, իսկ Մարտինշը դժգոհել է մրցավարի որոշումից և հրել նրան:
Այն բանից հետո, երբ մրցավարը պորտուգալացուն ցույց է տվել կարմիր քարտ, ֆուտբոլիստը նորից հրել է նրան և հետո դուրս եկել խաղադաշտից: